Տեղեկություններ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի մասին

Մեր տեսլականը

Աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք ունի պատշաճ տուն

 

Մեր առաքելությունը

ԱՍՏԾՈ սերն ի գործ դնելով՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը միավորում է մարդկանց՝ կառուցելու տներ ու համայնքներ և սերմանելու հույս:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) հանդիսանում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակը Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։

2000 թվականից ի վեր, Հաբիթաթ  Արմենիայի ջանքերի շնորհիվ, ավելի քան 7,700 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։

Վերջին տարիներին Հաբիթաթ  Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական

հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ  Արմենիան նախաձեռնում է լայնածավալ կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։

Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրաքանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունություն և ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։

Ապաստան շնորհելով՝ մենք հզորացնում ենք։