Միացիր Գլոբալ Վիլիջ թիմի

Դարձիր Նորոգի ռեսուրսային կենտրոնի կամավոր
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան իրականացնում է Գլոբալ Վիլիջ ծրագիրը, որը կամավորներին հնարավորություն է ընձեռում մասնակցել տների կառուցման և վերանորոգման նպատակով դեպի Հայաստան կարճաժամկետ ուղևորությունների` ամիջականորեն ներգրավելով Հաբիթաթի աշխատանքներին: Աշխարհի բոլոր անկյուններից կամավորները միանում են Հաբիթաթի առաքելությանը` բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները: Հաբիթաթ Արմենիային հետ միասին Գլոբալ Վիլիջ թիմի անդամները ձեռք-ձեռքի  աշխատում են գործընկեր ընտանիքների և համայնքի անդամների հետ` բարեկարգելով տներ և և իրազեկելով անբավարար բնակարանային  պայմանների խնդրի  և Հայաստանում և ամբողջ աշխարհում Հաբիթաթի`պարզ ու մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերի մասին: Որպես գործընկերներ` թիմի անդամներն օգնում են կառուցելու սիրո, կացարանների, համայնքների և հույսի համաշխարհային ավան:

Փոխեք պարզ և մատչելի բնակարանային պայմանների կարիք ունեցող ընտանիքների կյանքը. միացեք Գլոբալ Վիլիջ ծրագրի բնակարանաշինական ուղևորությանը, անմիջականորեն ներգրավվեք Հաբիթաթ Արմենիայի աշխատանքներին և ձեռք-ձեռքի կառուցեք կարիքավոր ընտանիքի հետ:

Գլոբալ Վիլիջ կամավորական խմբեր, 2019 թ. ժամանակացույց

Ինչպես միանալ Գլոբալ Վիլիջ ուղևորությանը դեպի Հայաստան

Դարձիր կամավոր Նորոգի ռեսուրսային կենտրոնում

Կորպորատիվ կամավորություն