կառավարման թիմի (ՀՀԱԿԹ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) անդամ է և արտակարգ իրավիճակների դեպքում կներգրավվի համատեղ գործողություններում՝ աջակցելու ՀՀ կառավարությանը կյանքեր փրկելու և կորուստները նվազեցնելու գործում:
ԱՌՆԱՊ-ի հիմնական գործողությունները ներառում են ռիսկերի նվազեցման պատրաստվածություն և արձագանքում:
Հաբիթաթ Արմենիայի Աղետների պատրաստվածության և արձագանքման ռազմավարությամբ սահմանվում են Հաբիթաթ Արմենիայի աղետների արձագանքման ծրագրի սկզբունքները, չափանիշները, ինչպես նաև իր՝ աղետների արձագանքման ծրագրի գործողությունների ու համագործակցության շրջանակները:
Հաբիթաթ Արմենիան մշակել է երկրին համապատասխանող Աղետների արձագանքման օպերատիվ պլան: Պլանը նախատեսում է արձագանքման ժամանակացույց, գնահատման ձևաթղթեր, հաղորդակցության ստանդարտ նյութեր, օրինակելի բյուջեներ և տեխնիկական լուծումներ, որոնք կարող են կիրառվել աղետի դեպքում: Հաբիթաթ Արմենիան մշակել է նաև «Ինչպես դիմակայել երկրաշարժերին» ձեռնարկ, որն ուղղված է բնակիչների՝ երկրաշարժերին դիմակայելու կարողությունների զարգացմանը: