Տաթևն աշխատում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամում` որպես «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի հաշվապահ: Նա Հաբիթաթ Արմենիայի թիմին միացել է 2018 թ–ի մարտից: Նա ապահովում է բոլոր հաշվապահական փաստաթղթերի պատշաճ համակարգումը, ֆինանսական գործարքների մուտքագրումը հաշվապահական ծրագիր, աջակցում է ֆինանսական և ադմինիստրատիվ ղեկավարին պատրաստել ծրագրերի ֆինանսական հաշվետվություններ, տեղական հարկային տեսչության տարեկան ծրագրերի բյուջեներ և տարբեր ֆինանսական վերլուծություններ:
Նա ավարտել է Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Մասնագիտությամբ ինժեներ տնտեսագետ է: Աշխատել է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայում, Այ Թի Սի Բեք թրեյնինգ կենտրոնում, Եվրոպական Ակադեմիայում: Կատարելագործել է իր փորձն ու գիտելիքները` մասնակցելով է մի շարք դասընթացների` հաշվապահական դասընթացներ, ժամանակի արդյունավետ կառավարում, վաճառքի հմտություններ, բանակցությունների վարում: