Վարսենիկ Խլոյանը միացել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի թիմին 2015թ. մարտին որպես Ծրագրի ղեկավար, իսկ2017թ. մարտից սկսած՝ աշխատել որպես Բազմաբնակարան շենքերի ծրագրի ղեկավար: Նա պատասխանատու է բազմաբնակարան շենքերի բնակարանների ֆինանսավորման ծրագրերի ղեկավարման , ինչպես նաև բազմաբնակարան շենքերի վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման նպատակով ֆինանսական մոդելների մշակման և կիրարկման համար: Նա ունի «Կանաչ էներգիայի և կայուն զարգացման բիզնեսների կառավարման» մագիստրոսի կոչում (Բոլոնիայի համալսարան)և ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ տարբեր ոլորտներում, որից 6-ը՝ բանկային ոլորտում:
Վարսենիկն աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում որպես Արտաքին կապերի թիմի ղեկավար և պատասխանատու է եղել ֆինանսական ռեսուրսների ներգրավման և միջազգային ֆինանսական կառույցների հետ կապերի հաստատման համար: Նա 2014-2015թթ. –ներին աշխատել է Վրաստանում և Ղրղզստանում որպես ծրագրի համակարգող ջրատար համակարգերի կառուցման ոլորտում աշխատող գերմանական կազմակերպության համար: Վարսենիկն ունի ծրագրերի գնահատման, շուկայի զարգացման և բիզնես վերլուծությունների հմտություններ տարբեր ոլորտներում: