Սերգեյ Արզումանյան, ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար

Սերգեյ Արզումանյանը միացել է <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի թիմին 2015թ. մարտին որպես <<Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում>> (ՎԱԷՀՔ) ծրագրի ղեկավար: Նա պատասխանատու է ծրագրի ամբողջական կառավարման, ծրագրի արդյունքների, գործընկերների հետ կապերի և համագործակցության ապահովման համար: Սերգեյն ունի լեզվագիտության մագիստրոսի կոչում: Նա ունի մեծ փորձառություն դպրոցական և համալսարանական կրթության ոլորտում և կառավարել է ծրագրեր` ուղղված երեխաների պաշտպանությանը, կրթությանը, տնտեսական զարգացմանը, համայնքային համախմբմանը և տեղական ենթակառուցվածքների բարելավմանը: Տասներկու տարուց ավելի Սերգեյն զբաղեցրել է ծրագրերի ղեկավարի պաշտոններ <<Կաթոլիկ Օգնության ծառայություն>>, <<Ակցիա Սովի Դեմ>> և <<Վորլդ Վիժն Հայաստան>> միջազգային կազմակերպություններում: Նա ունի կազմակերպական զարգացման, ռազմավարական պանավորման, ծրագրի առաջարկի մշակելու և դասընթացավարի ուժեղ հմտություններ: