Աննան աշխատում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամում 2011թ–ի օգոստոսից որպես Ադմինիստրատիվ օգնական: Ունենալով մագիստրոսի աստիճան դիվանագիտության ոլորտում (ԵՊՀ, Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետ), նա օժանդակում է ղեկավար անձնակազմի աշխատանքներին, ապահովում է ճամփորդական պայմանավորվածությունները և ամրագրումները, պատրաստում է հաշվետվություններ Ֆինանսական և ադմինիստրատիվ ղեկավարի և Գործադիր տնօրենի համար, ինչպես նաև աջակցում է Գործադիր տնօրենին մարդկային ռեսուրսների հարցերում: 2018թ.-ից Աննան զուգահեռաբար ստանձնել է նաև «Հայատանում կենսապայմանների բարելավման» ծրագրի ադմինիստրատիվ օգնականի պաշտոնը: