Աննա Փարադյանը «Հաբիթաթ ֆր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի Ֆինանսական և ադմինիստրատիվ ղեկավարն է: Աննան աշխատում է Հաբիթաթ Արմենիայում 2010թ-ի նոյեմբերից: Նա համակարգում է Հաբիթաթ Արմենիայի ֆինանսները, ծրագրային բյուջեները և սերտորեն աշխատում է ծրագրի ղեկավարների հետ՝ ապահովելով եկամուտների և ծախսերի համապատասխանությունը բյուջեին և թիրախներին: Նա ղեկավարում է Հաբիթաթ Արմենիայի ադմինիստրատիվ գործունեությունը, վերահսկում է բոլոր ֆինանսական գործարքներն ու հաշվապահական գործընթացները, ինչպես նաև պատասխանատու է ֆինանսական և հարկային հաշվետվությանների պատրաստման համար:
Աննան ունի 26 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից 23 տարին աշխատել է որպես գլխավոր հաշվապահ ( Կերամիկայի գործարան, Հայկական Կարմիր խաչի ընկերություն և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամ): Ունի արժեքավոր փորձ հաշվապահական գործընթացի ավտոմատացման ոլորտում: Աննան ունի միկրոէլեկտրոնային տեխնիկայի ինժիների մագիստրոսի աստիճան:
Կատարելագործել է իր փորձն ու գիտելիքները` մասնակցելով հարկային, ֆինանսական կառավարման, միջազգային ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, ապրանքների գնման վերաբերյալ և այլ տեղական և միջազգային դասընթացների: