Նաիրան սկսել է իր աշխատանքը Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայում 2009 թվականի հուլիս ամսից: Ներկայումս նա զբաղեցնում է Հանրության հետ կապերի և կամավորական ծրագրերի համակարգողի պաշտոնը: Ունենալով մագիստրոսի կոչում լեզվաբանության ոլորտում՝ Նաիրան աջակցում է հանրության հետ կապերի համակարգմանը, համակարգում է Գլոբալ Վիլիջ ծրագրի կամավորների հյուրընկալման գործընթացը, թարմացնում է լուսանկարների և տեսանյութերի բազան, ինչպես նաև պատրաստում է հաշվետվութուններ Հաբիթաթ Արմենիայի նվիրատուների/գործընկերների համար և պատրաստում է նյութեր Հաբիթաթ Արմենիայի ծրագրերի և գործունեության վերաբերյալ:
Մինչ Հաբիթաթում աշխատանքի անցնելը նա կամավորական հիմունքներով մասնակցել է Հայֆեստ միջազգային թատերական փառատոնին, որի շրջանակներում օգնում էր մասնակիցներին և հյուրերին բեմադրել ներկայացումներ՝ տրամադրելով թարգմանչական ծառայություններ: Որպես կամավոր՝ նա ուրախ էր իր ներդրումն ունենալ «ԱՄՔՈՐ Հայաստան»-ի ծրագրերում: