Հասմիկ Փայտյանն աշխատում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամում` որպես «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի օգնական, հաղորդակցության հարցերով համակարգող: Հասմիկը ադմինիստրատիվ, ծրագրային օժանդակություն է ցուցաբերում ծրագրի իրականացման գործում, ինչպես նաև պատասխանատու է ծրագրի հանրային կապերի և հաղորդակցության հարցերի համար: Նա վարում է նաև Հաբիթաթ Արմենիայի՝ սոցիալական ցանցերի էջերը (Facebook, Twitter, LinkedIn, YouTube).
Հասմիկը Հաբիթաթ Արմենիայի թիմին միացել է 2013 թվականի հոկտեմբերից` որպես Ադմինիստրատիվ օգնական: Նա, զուգահեռաբար, ընդգրկվել է նաև «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետություն՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» (ԲԲՇԷԱԲ) ծրագրում՝ կրկին որպես Ադմինիստրատիվ օգնական: Հասմիկն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը: Նա ունի բակալավրի աստիճան «Լեզվաբանություն» և «Միջազգային լրագրություն» բաժիններում, ինչպես նաև մագիստրոսի աստիճան՝ «Միջազգային հարաբերություններ» բաժնում: 2011 թվականին Հասմիկն ավարտել է Ֆրանսիայի Սուրբ Քվենտինի անվան համալսարանի «Արկտիկական հետազոտություններ» բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
Նա աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում` որպես լրագրող, թարգմանիչ և խմբագիր, ինչպես նաև «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ում՝ որպես Ծրագրերի համակարգող: