Արտուր Մեսրոպյանը Հաբիթաթ Արմենիային միացելէ 2017 թվականի սեպտեմբերից, որպես «Հայաստանում Կենսապայմանների Բարելավում» ծրագրի ղեկավար: Նա պատասխանատու է ծրագրի ամբողջական կառավարման համար:
Նա ունի ավելի քան տասնհինգ տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, այդ թվում նաև ղեկավար պաշտոնում/աշխատելով որպես Գործադիր տնօրենի տեղակալ/ Հայաստանի երկու առաջատար վարկային կազմակերպություններում 2001թ-2016թ ընթացքում: Երկար ժամանակ աշխատելով վարկավորման/միկրոֆինանսավորման ոլորտում ձեռք է բերել մեծ փորձ և խորը գիտելիքներ, կազմակերպությունների ֆինանսական վերլուծության, ռազմավարական և գործառնական պլանավորման և զարգացման, ինչպես նաև սոցիալական ազդեցության կառավարման ոլորտներում: Նա նաև մասնագիտացած է միկրոապահովագրության ոլորտում:
Դրանից առաջ Արտուրը ավելի քան 8 տարի զբաղեցրել է ծրագրերի ղեկավարի պաշտոններ ՔԵԸՐ Միջազգայինը Հայաստանում և ԱՄՔՈՐ Հայաստան հասարակական կազմակերպություններում: Նա ունի կազմակերպական զարգացման և ռազմավարական պանավորման ուժեղ հմտություններ:
Արտուրը ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով ռադիոֆիզիկոսի որակավորում: Կատարելագործել է իր փորձն ու գիտելիքները` մասնակցելով է մի շարք դասընթացների և ֆորումների բանկային գործ, ֆինանսական վերլուծություն, ռազմավարական պլանավորում, պրոդուկտների մշակում, մարքետինգ և վաճառքներ, ռիսկերի կառավարում, հաղորդակցություն, առաջնորդություն, բանակցությունների վարում և նախագծերի կառավարում թեմաներով : ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից երկու անգամ ստացել է Վարկային կազմակերպության գործադիր տնօրենի/ վարչության նախագահի սերտիֆիկատ/որկավորում և մեկ անգամ՝ Բանկի գործադիր տնօրենի /վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար/ սերտիֆիկատ /որակավորում/: