Գայանե Բարխանաջյանը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամին է միացել 2015 թվականի հոկտեմբերից, որպես Բնակարանային ոլորտի ֆինանսական ղեկավար: Նա պատասխանատու է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսական մոդելների մշակմանը, ֆինանսական կառույցների հետ բնակարանային ֆինանսավորմանը/այդ թվում նաև էներգոխնայողությանը/ ուղղված համատեղ վարկային պրոդուկտների մշակմանը և շուկայի զարգացմանը:
Նա ունի ավելի քան տասնհինգ տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում, այդ թվում նաև ղեկավար պաշտոնում: Երկար ժամանակ աշխատելով վարկավորման ոլորտում ձեռք է բերել մեծ փորձ և խորը գիտելիքներ վարկային պրոդուկտների մշակման, կազմակերպությունների ֆինանսական վերլուծության և վարկային ռիսկի գնահատման ոլորտներում:
Գայանեն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը` ստանալով ինժեներ տնտեսագետի որակավորում, այնուհետև Հայաստանի Ամերիկյան Համալսարանը` ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում: Կատարելագործել է իր փորձն ու գիտելիքները` մասնակցելով է մի շարք դասընթացների և ֆորումների բանկային գործ, ռիսկերի կառավարում, առևտրի ֆիանսավորման գործիքներ, առաջնորդություն, բանակցությունների վարում և նախագծերի կառավարում թեմաներով : ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է Բանկի գործադիր տնօրենի /վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար/ սերտիֆիկատ /որակավորում/: