1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

2011թ-ին միանգամայն այլ տարի էր Տավուշի մարզում բնակվող կնոջ կողմից ղեկավարվող Գուլանյանների ընտանիքի համար: Նրանք ընտրվել էին Հաբիթաթի հետ համագործակցության և իրենց տունը վերանորոգելու համար: Իրոք Հաբիթաթի կողմից տրամադրված շինարարական վարկը մեծապես փոխեց Գուլանյանների կյանքը: Հատկացված միջոցները օգտագործվեցին երկու ննջասենյակ, հյուրասենյակը և միջանցքը վերանորոգելու նպատակով: Այժմ ընտանքը վայելում է իրենց վերանորոգված բնակարանի հարմարավետ կենցաղը:
«Մենք միշտ երազել ենք հարամարավետ տան մասին, սակայն ոչ մի հնարավորություն չենք ունեցել մեր ապրելակերպը բարելավելու համար: Այնքան երջանիկ եմ, որ ընտրվեցինք որպես Հաբիթաթի գործընկեր ընտանիք: Մեր կյանքում դրական փոփոխություններ են կատարվել, ինչ մենք վերանորոգել ենք մեր բնակարանը: Այժմ այն դարձել է լուսավոր և պայծառ»,- նշում է Սոնյան: «Վերանորոգումից հետո մեր կյանքը շատ է փոխվել: առաջին հերթին իմ թոռնիկ Ռուզաննան նշանվել է: Իմ մյուս թոռնիկը՝ Գագիկը, ծառայում է բանակում և շատ ուրախ էր՝ լսելով վերանորոգման մասին: Սա իրոք ընտանեկան երջանկություն է: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հաբիթաթի Հայաստանյան գրասենյակին մեր կենցաղային պայմանները բարելավելու համար»,- հավելում է Սարգյուլը:
Սոնյան և Ռուզաննան աշխատում են հացի արտադրամասում, և նրանց աշխատավարձը հազիվ բավականացնում է ապրելու համար: Սարգյուլը թոշակառու է, իսկ Գագիկը ծառայում է բանակում: Նրանք երբեք ի վիճակի չեն եղել իրենց բնակարանը իրենց միջոցներով վերանորոգել: Այժմ Հաբիթաթի Հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ ընտանիքը հույսով է լցվել ապագայի նկատմամբ: Նրանք կարծում են, որ 2011թ-ի իրենց ամենամեծ ձեռքբերումը իրենց բնակարանի վերանորոգումն է, ինչպես նաև գալիք տարվա իրենց բարգավաճման սկիզբը:

 

Share


Designed by Naviscent