Տպել

Սեդան իր ընտանիքի փոքրիկ տունը գտնվում է Գեղարքունիք մարզի Լճաշեն գյուղում: 27-ամյա Սեդան, իր 27-ամյա ամուսնու՝ Ռաֆիկի և իրենց երկու երեխաների՝ 2 տարեկան Գոհարի ու 1,5 ամսեկան Նարեի հետ բնակվում են Սեդայի ծնողների՝ 56-ամյա Գառնիկի և 54-ամյա Հասմիկի հետ:
Գառնիկը գյուղի հովիվն է, իսկ Հասմիկն աշխատում է որպես կթվորուհի: Ռաֆիկը արտագնա աշխատանքի նպատակով գտնվում է Ռուսաստանում: Սեդան զբաղվում է տնային գործերով և խնամում երեխաներին: Ընտանիքի անդամները աճեցնում են նաև կորտոֆիլ և անասնակեր:
Ընտանիքի բնակարանային պայմանները հիմնովին փոխվեցին, երբ նրանք ընտրվեցին Հաբիթաթի հետ համագործակցելու համար: Ընտանիքը այժմ վայելում է իրենց տաք և հարմարավետ վերանորոգված տունը: Նախքան Հաբիթաթի հետ համագործակցելը` նրանք չունեին մինիմալ բնակարանային պայմաններ, իսկ տունը անհապաղ ներքին հարդարման կարիք ուներ: Միջազգային կամավորների օգնությամբ ընտանիքը կարողացավ իրենց տան վերանորոգումը ավարտել շատ կարճ ժամանակահատվածում: Կառուցող թիմի կամավորները ժամանել էին աշխարհի տարբեր մասերից և մեկ շաբաթ աշխատեցին Բաբայանների ընտանիքի հետ համատեղ: Կառուցման աշխատանքները ավարտվեցին արդեն կառուցված Սեդա Բաբայանի տան օրհնման արարողությամբ, որը իրականացրեցին Գեղարքունիքի մարզի հայկական առաքելական եկեղեցու քահանաները:
Բաբայանների տան վերանորոգումը դրական մեծ ազդեցություն ունեցավ նրանց վրա: Այժմ երեխաները ունեն իրենց առանձին սենյակը և ավելի մեծ տարածք՝ խաղալու համար:
«Ես այնքան ուրախ եմ, որ իմ երեխաները հարմար սենյակ ունեն: Ես շնորհակալ եմ Հաբիթաթի Հայաստանյան գրասենյակին մեր կյանքում մեծ փոփոխություն մտցնելու համար: Այժմ մենք մեծ խանդավառությամբ պատրաստվում ենք Նոր տարվան՝ հուսալով, որ այն կլինի բարգավաճման և պայծառ ապագայի տարի» ասում է Սեդան:
Ընտանիքի եկամուտները քիչ են, և նրանք չէին կարող տունը ինքնուրույն վերանորոգել: Միայն մատչելի վարկի տրամադրման միջոցով ընտաիքը ի վիճակի կլիներ բարելավել իրենց բնակարանային պայմանները: