Տպել

Խառատյանների ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Ընտանիքը բաղկացած է չորս անդամից՝ 41-ամայ Արամը, 38 տարեկան Կարինեն և նրանց երկու աղջիկները՝ Նինան՝ 16 տարեկան և 10-ամյա Լուսյան: Արամն աշխատում է անտառում և փայտածուխ ու մանրահատակ է պատրաստում, ինչպես նաև փայտից պատրաստված տարբեր իրեր: Այս ամենից բացի նա հողագործությամբ է զբաղվում՝ աճեցնում է հիմնականում խաղող և հացահատիկային բույսեր: Նա նաև զբաղվում է առևտրով: Ընտանիքը ունի նաև կովեր և հավեր: Կարինեն զբաղվում է տնային գործերով, երեխաների խնամքով և գյուղատնտեսական աշխատանքներով: Նինան և Լուսյան դպրոցականներ են:
Ընտանիքը բնակվում է Արամի պապական տանը, որը կառուցվել է 1960-ականներին և Հաբիթաթի հետ համագործակցությունից առաջ երբևէ չի վերանորոգվել: Այնտեղ բացակայում էին մինիմալ կենցաղային պայամանները և շտապ ներքին հարդարման անհրաժեշտություն կար:
Հաբիթաթի հետ համագործակցության համար ընտրվելուց հետո ընտանիքի կյանքում շատ բան է փոխվել: Նրանք շատ ուրախ են, որ նախքան ձմռան գալուստը ունեն տաք և հարմարավետ հյուրասենյակ: Այժմ այն դարձել է ավելի մեծ և լուսավոր:
Ընտանիքը շատ ուրախ էր ընդունել միջազգային կամավորների թիմին՝ կառուցման աշխատանքներում իրենց օգնելու համար: ԱՄՆ-ից խանդավառությամբ լի վեց մարդ միացավ Խառատյանների ընտանիքին իրենց բնակարանային պայմանները բարելավելուն օգնելու համար: Շինարարական աշխատանքների ավարտից հետո հայկական առաքելական եկեղեցու ներկայացուցիչները օրհնեցին նրանց բնակարանը:
«Շնորհակալ եմ Հաբիթաթի Ֆոր Հյումենիթիի Հայաստանյան գրասենյակին, ինչպես նաև նրա գործընկերներին և կամավորներին մեր կենցաղային պայմանները բարելավելու համար: Ես չէի կարող այդ ամենը միայնակ անել: Մենք շատ ուրախ ենք Հաբիթաթի հետ համագործակցելու համար» հայտնում է Արամը:
Ընտանիքը ինքնուրույն ի վիճակի չէր բնակարանը վերանորոգել: Հաբիթաթի կոմղմից տրամադրված մատչելի վարկը մեծ օգնություն էր ընտանիքի համար՝ իրենց կենցաղային պայմանները բարելավելու համար: Այն բավականին մատչելի է համեմատած բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող այլ վարկերի համեմատությամբ:
«Ես միշտ երազել եմ հարմարավետ կենցաղային պայմանների մասին և իմ երազանքը իրականություն է դառնում: Մենք հաջողակ էինք Հաբիթաթի հետ համագործակցության համար ընտրվելու համար» ավելացնում է Կարինեն: