Տպել

Տան վերանորոգումից հետո մեծ փոփոխություններ են եղել Ավագյանների կյանքում: Այժմ նրանք ունեն ապահով տանիք, հարմարավետ խոհանոց և տաք ու հարմարավետ հյուրասենյակ: Ընտանիքը չէր սպասում, որ իրենց կայնքում այդքան բան կփոխվի այդպիսի կարճ ժամանակահատվածում:
Ընտանիքը ունի չորս անդամ` 22-ամյա Թեմուրը, նրա կինը` 23-ամյա Շուշանը, նրանց երկու տարեկան որդին՝ Վիտան և Թեմուրի պապիկը՝ 65 տարեկան Սանասարը: Գյուղի բնակչության մեծամասնության նման Թեմուրը իր կնոջ հետ զբաղվում է գյուղատնտեսությամբ և վաճառում բերքը: Սանասարը թոշակառու է:
«Մեր եկամուտուվ հնարավոր չէր վերանարոգել տունը»,- ասում է Սանասարը:
Նախքան Հաբիթաթի հետ համագործակցելը ընտանիքը չուներ համապատասխան կենցաղային պայմաններ, քանի որ նրանք բավականին ֆինանսական միջոցներ չունեին իրենց բնակարանը վերանորոգելու համար: Նրանք փորձել են այլ կազմակերպություններից վարկ վերցնել, սակայն նրանց միջոցների ոչ բավարար լինելու պատճառով նրանք մերժում են ստացել: Նրանք հուսահատված էին և կարծում էին, որ երբևէ իրենց կենցաղը բարելավելու հնարավորություն չեն ունենա, մինչև նրանք չիմացան Հաբիթաթի մասին: Նրանք չէի կարողանում հավատալ, որ իրենց վարկ կտրամադրեն:
«Ես այնքան ուրախ եմ, որ հարմարավետ տուն ունենալու իմ երազնաքը կիրականանա: Ես հավատում եմ, որ Աստված լսել է իմ աղոթքները և օգնության ձեռք է մեկնել այս հուսահատ իրավիճակում: Մեր ընտանիքի բոլոր անդամների անունից ես շնորհակալություն եմ հայտնում Հաբիթաթի Հայաստանյան գրասենյակին մեզ ապահով կացարան ունենալու հանարավորություն ընձեռելու համար»,- նշում է Թեմուրը: