1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Արզումանյանների ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի հեռավոր Լուսահովիտ գյուղում: Ընտանիքը ունի տաս անդամ՝ 54-ամյա Ռաֆիկը, նրա կինը՝ 52-ամյա Սոֆիկը, նրանց տղաները՝ 32-ամյա Արմանը, 30-ամյա Արտուրը, նրանց կանայք 26-ամյա Ալետան, 24 տարեկան Արմինեն և նրանց երեխաները՝ 8 տարեկան Սոֆին, 7-ամյա Ինեսան, 6 տարեկան Անետան և 3-ամյա Ռաֆիկը:
Ռաֆիկը և Արմանը մեխանիկներ են ու մասնավոր հիմունքներով մեքենաներ են վերանորոգում: Արթուրը արտագնա աշխատում է Ռուսաստանում: Ալետան և Արմինեն քույրեր են և միասին վարում են տնտեսությունը ու խնամում երեխաներին: Ընտանիքը նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Նրանք իրենց անձնական օգտագործման և վաճառելու նպատակով աճեցնում են մրգեր և բանջարեղեն: Սոֆին և Ինեսան հաճախում են դպրոց, մինչ Անետան և Ռաֆիկը մնում են տանը, քանի որ գյուղում մանկապարտեզ չկա:
Երբ Արմանը և Արթուրը ամուսնացան, ընտանիքն ընդարձակվեց, և այլևս հնարավոր չէր բնակվել մեկ տան մեջ: Արմինեին և Անետային օգնելու նպատակով նրանց մայրը իր ավագ դստերը՝ Անետային, կիսակառույց տուն է նվիրում: Սակայն ընտանիքը միջոցներ չուներ տան կառուցումը ավարտին հասցնելու համար, մինչև նրանք չիմացան Հաբիթաթի Հայաստանյան գրասենյակի ծրագրերի մասին:
«Կցանկանայի, որ յուրաքանչյուր մայր զգար այն, ինչ հիմա ես եմ զգում: Ես այնքան ուրախ եմ, որ շուտով իմ երեխաները և թոռնիկները ապրելու հարմար պայմաններ կունենան: Խոսքեր չեմ գտնում Արթինյան ընտանիքին իրենց օգնության համար իմ երախտագիտությունը հայտնելու համար: Իմ երազանքը իրականություն է դարձել: Շնորհակալություն» ասում է Սոֆիկը:
2011թ-ը հրաշալի տարի էր Արզումանյանների ընտանիքի համար: Նրանք ավարտեցին Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում գտնվող իրենց կիսակառույց տան կառուցումը:
Ընտանիքի կենցաղային պայմանները հիմնովին փոխվեցին Հաբիթաթի Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցելուց հետո: Նախքան Հաբիթաթի հետ համագործակցելը՝ Արմանը իր ընտանիքի հետ բնակվում էր Արմանի ծնողների և եղբոր ընտանիքի հետ:
Իսկապես Հաբիթաթի օժանդակությունը մեծ փոփոխություններ մտցրեց Արզումանյանների կյանքում: Շինարարության հիմնական  մասը արվել է Հաբիթաթի Հյաստանյան գրասենյակի Գլոուբլ Վիլիջ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած կամավորների խմբի կողմից: Կամավորները տան կառուցման հարցում աշխատեցին Արզումանյանների հետ համատեղ: Սա ընտանիքի համար ևս մեկ փորձառություն էր: Մի քանի օրվա ընթացքում կամավորները դարձան նրանց ընտանիքի անդամ:
«Մենք շուտով տոնածառ կդնենք, և Ձմեռ պապիկը ուշ գիշերին, երբ մենք քնած կլինենք կթակի մեր դուռը և նվերները կդնի մեր բարձերի տակ: Մենք արդեն նրան նամակներ ենք ուղարկել, և նա գիտի, թե մենք ինչ ենք ուզում»,- նշում է Արմանի դուստր Սոֆին:

Share


Designed by Naviscent