1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Բաբայանների ընտանիքը բաղկացած է յոթ անդամից՝ 48-ամյա Ալիբեկը, նրա կինը՝ 38-ամյա Ալլան, նրանց երեխաները՝ 18 տարեկան Աստղիկը, 15-ամյա Լուսինեն և 4-ամյա Սուրենը, ինչպես նաև Ալիբեկի ծնողները՝ 80-ամյա Արշավիրը և 75-ամյա Օլինկան:
Ալիբեկը գործազուրկ է և փոքրիկ մթերային խանութ ունի: Ալլան տնային տնտեսուհի է: Արշավիրը և Օլինկան թոշակառու են, զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Նրանք կովեր, հավեր և խոզեր ունեն, որոնք նրանք պահում են ձմռան համար կամ վաճառում են նրանցից ստացված միսը, ձուն և կաթնեղենը՝ իրենց առօրյա կարիքները հոգալու համար: Նրանք իրենց տան մոտակայքում գտնվող այգում աճեցնում են նաև մրգեր և բանջարեղեն: Աստղիկը ավարտել է Իջևանի համալսարանը՝ մասնագիտությամբ լեզվաբան է: Լուսինեն սովորում է տեղի դպրոցի տասներորդ դասարանում, իսկ Սուրենը Ալլայի և Օլինկայի հետ մնում է տանը, քանի որ գյուղում մանկապարտեզ չկա:
Ավելի քան 50 տարի Ալիբեկ Բաբայանի ընտանիքը բնակվում էր տարրական կենցաղային պայամաններից զուրկ տան մեջ: Նրանց տունը երբեք չէր վերանորոգվել և հիմնավոր վերանորոգման կարիք ուներ: Առաստաղը և պատերը գաջելու և ներկալու անհապաղ կարիք կար: Հատակը շատ հին էր: Բացի դրանից տունը բավականին խոնավ էր: Ձմռանը ընտանիքը հավաքվում էր մեկ սենյակում, որը օգտագործվում էր միաժամանակ և´ հյուրասենյակ, և´ խոհանոց, և´ ննջասենյակ, քանի որ նրանք ի վիճակի չէին տաքացնել բոլոր սենյակները: Լոգասենյակը կիսավեր վիճակում էր և չուներ մինիմալ հարմարություններ:  Զուգարանը տեղակայված էր դրսում: Երեխաները սովորաբար ձմռանը մրսում էին:
Ընտանիքի եկամուտը այդքան էլ մեծ չէր իրենց բնակարանային պայամանները միանգամից բարելավելու համար: Ընտանիքի ամբողջ եկամուտը հազիվ բավականացնում էր նրանց առօրյա ծախսերի համար: Նրանք մեծ գումարներ են ծախսել Աստղիկի կրթության համար՝ ներառյալ տրանսպորտի և հագուստի ծախսերը: Միայն Հաբիթաթի կողմից տրամադրվող մատչելի վարկը կարող էր նրանց պայծառ ապագայի հույս տալ:
«Մենք հաջողակ ենք Հաբիթաթի հետ համագործակցելու համար: Մեր կյանքում առաջին անգամ հնարավորություն ունեցանք բարելավել մեր բնակարանային պայմանները և բնակվել հարմարավետ տան մեջ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հաբիթաթի Հայաստանյան գրասնեյակին և իրենց գործընկերներին աջակցության համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր շինարարական աշխատանքներում մեզ կօգնեն միջազգային կամավորները: Սա մեր ընտանիքի համար կյանքի մեծ փորձ կլինի» նշում է Ալլան:
Բաբայանների ընտանիքի կյանքում դրական փոփոխություն է տեղի ունեցել Հաբիթաթի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այժմ նրանք ունեն հարմարավետ բնակարան, որտեղ նրանք կարող են ձմռանը ապրել տաք և հարմարավետ պայմաններում:
Հաբիթաթի տրամադրած միջոցներով մեծ փոփոխություններ են կատարվել՝ երեք սենյակները և խոհանոցը վերանորոգվել են, պատերը և առաստաղը գաջվել ու ներկվել են, հատակը ներկվել է, իսկ խոհանոցը սալիկապատվել ու ներկվել է: Ընտանիքը այժմ ապրում է հարմարավետ պայամաններում: Երեխաները ունեն իրենց առանձին սենյակները: Խոհանոցը մաքուր և հարամարավետ է դարձել, իսկ Ալլան հաճույք է ստանում իր ընտանիքի համար ուտելիքներ պատրաստելիս:
«Եթե տունը վերանորոգեի իմ միջոցներով, ապա երկար տարիներ կպահանջվերին դրա համար: Ես դեռևս չեմ կարողանում հավատալ, որ սա իրականություն է: Չեմ կարողնաում հարմար բառեր գտնել իմ երախտագիտությունը Հաբիթաթի Հյաստանյան գրասենյակին, նրա նվիրատուներին և գործընկերներին, ինչպես նաև շինարարական աշխատանքներում մեզ օգնած կամավորներին հայտնելու համար: Հաբիթաթը իսկապես շատ բան է փոխել մեր կյանքում: Շնորհակալություն, մեզ աջակցելու համար» հայտնում է Ալիբեկը:

Share


Designed by Naviscent