1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Աշխատանքային գրաֆիկ՝  Լրիվ դրույք
Տևողություն՝  Երկարաժամկետ՝ 3 ամիս փորձաշրջանով
Վայրը՝  Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագիր՝  «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը փնտրում է եռանդուն, մոտիվացված և փորձառու մարքեթինգի և վաճառքի ղեկավարի՝ «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում ընդլայնելու կազմակերպության հաճախորդների քանակը: Ծրագրի շրջանակում Հաբիթաթ Արմենիան ստեղծել է «Նորոգի ռեսուրսային կենտրոն» սոցիալական ձեռնարկությունը: Մարքեթինգի և վաճառքի ղեկավարը անմիջականորեն հաշվետու է ծրագրային բաժնի ղեկավարին: «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը նորաստեղծ սոցիալական ձեռնարկություն է, որը փնտրում է Մարքեթինգի և վաճառքի ղեկավարի` ուժեղ միջանձնային և հաղորդակցության հմտություններով, ինչպես նաև բազմաբնույթ առաջադրանքներ իրականացնելու ունակություններով: Վաճառքի, մարքեթինգի և ռազմավարության վերլուծությունը պաշտոնի կարևոր ասպեկտներն են, բանակցային հմտությունների և գործարքները փակելու ունակության հետ միասին: Իդեալական թեկնածուն պետք է ունենա շուկայական միտումների ուսումնասիրության փորձ, նպատակային կապերի ստեղծման հմտություններ և օգտագործելով ապացուցված մեթոդներ մշակի վաճառքի ռազմավարությունը, պահպանի եւ բարելավի մարքեթինգային ռազմավարությունը `պահպանելով մարքեթինգային գործընկերներին: Նպատակն է ապահովել կայուն ֆինանսական աճ՝ խթանելով վաճառքը, նվիրատվությունները և ստեղծել ու պահպանել հաճախորդների հետ ամուր հարաբերություններ:


Աշխատանքային պարտականություններ՝
- Մշակել և իրականացնել «Նորոգի» ռեսուրսային կենտրոնի վաճառքի ռազմավարությունը,
- Պլանավորել, կազմակերպել, իրականացնել և վերահսկել վաճառքը, հասնել վաճառքի ամսական թիրախային ցուցանիշներին,
- Բարելավել և պահպանել առցանց վաճառքը,
- Վաճառքի խթանման համար կազմակերպել գործնական հանդիպումներ հեռանկարային հաճախորդների հետ եւ մասնակցել հանդիպումների,
- Վաճառքի եւ մարքեթինգային ռազմավարությունների պահպանման, անհրաժեշտության դեպքում թարմացման համար հետազոտել և վերլուծել վաճառքը, շուկայի միտումները, գնացուցակները, մրցակիցների արտադրանքը և այլ համապատասխան տեղեկություններ,
- Իրականացնել եւ վերահսկել գովազդային նյութերի, կայքի բովանդակության, գովազդների եւ մարքեթինգին առնչվող այլ գործունեության ստեղծագործական զարգացումը,
- Հեռանկարային հաճախորդների հետ նոր շուկաների հայտնաբերում, գովազդել «Նորոգի» ռեսուրսային կենտրոնի ապրանքները և ծառայությունները, հեռանկարային հաճախորդներին տրամադրել նոր ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն,
- Հայտնաբերել նոր բիզնես հնարավորություններ և նշանակել հանդիպումներ՝ համագործակցելով ստեղծագործական թիմերի հետ, այլ ներքին և արտաքին մատակարարների և գործակալությունների հետ,
- Պլանավորել, պատրաստել և իրականացնել պրեզենտացիաներ (մարքեթինգին և վաճառքին առնչվող հանդիպումների ժամանակ),
- Իրականացնել և ղեկավարել բովանդակության բաշխումը առցանց ալիքներին և սոցիալական մեդիայի հարթակներին՝ վեբ կայքի թրաֆիկը բարձրացնելու համար, տեղեկացված լինել շուկայական զարգացումներից և մշակել նոր մտքեր հանրության ուշադրությունը գրավելու համար,
- Պատրաստել հաշվետվություններ, տրամադրել Հաբիթաթ Արմենիայի Գործադիր տնօրենին և ավագ ղեկավար թիմին վստահելի արձագանք,
- Տվյալների բազայի պահպանման պատասխանատվություն,
- «Նորոգի» ռեսուրսային կենտրոնի աշխատանքներին կամավորներ ներգրավելու նպատակով համագործակցել Հաբիթաթ Արմենիայի Գլոբալ Վիլիջ և հաղորդակցության համակարգողի հետ,
- Համագործակցել Հաբիթաթ Արմենիայի ծրագրային թիմի հետ և տրամադրել տեղեկատվություն դրամաշնորհներին դիմելու համար, փնտրել բիզնեսի հետ կապված դրամաշնորհներ,
- Հետևել և հարգել Հաբիթաթ Արմենիայի առաքելությունը, տեսլականը և սկզբունքները,
- Հետևել «Նորոգի» ռեսուրսային կենտրոնի ռազմավարությանը (կամավորներ, մարքեթինգ, վաճառք, ֆոնդերի հայթհայթում),
 - Իրականացնել աշխատանքին առնչվող այլ առաջադրանքներ:

Պահանջվող որակավորումներ՝
- Վաճառքի արձանագրության ապացույց,
- Վաճառքի, մարքեթինգի եւ սպասարկման ոլորտում 3 տարվա փորձ,
- Վերլուծական եւ ստեղծագործական մտածողություն,կազմակերպչական հմտություններ,
- Գերազանց ժամանակի կառավարման եւ պլանավորման հմտություններ;
- MS Office- ի իմացություն, մասնավորապես PowerPoint եւ այլ ներկայացման ծրագրեր,
- Հաղորդակցության (ներառյալ ղեկավարին հաշվետվության տրամադրումը) եւ բանակցային հմտությունների գերազանց տիրապետում,
- Բազմաբնույթ խնդիրների լուծման և սեղմ ժամկետների մեջ տեղավորվելու ունակություն, արդյունքների վրա հիմնված աշխատանքի իրականացում,
- Շուկայական գիտելիքների տիրապետում, ցանկալի է կահույքի եւ բնակարանային ոլորտներում,
- Սոցիալական մեդիայի տիրապետում (Ֆեյսբուք, Ինստագրամ և այլն),
- Թվային մարքեթինգի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Աշխատավարձ՝  հաստատագրված աշխատավարձ գումարած տոկոս վաճառքից

Դիմելու ընթացակարգը՝  հետաքրքրված թեկնածուները իրենց ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը և 3 երաշխավորող նամակները անգլերեն կամ հայերեն լեզուներով կարող են ուղարկել Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք էլ. թոստի թեմայի տողում նշել պաշտոնի անվանումը («Մարքենթինգի և վաճառքի ղեկավար »):
Բացման ամսաթիվ՝  մարտի 26, 2019
Դիմումների վերջնաժամկետ՝  ապրիլի 9, 2019
Կազմակերպության մասին՝  «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) հանդիսանում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակը Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։  2000 թվականից ի վեր, Հաբիթաթ  Արմենիայի ջանքերի շնորհիվ, ավելի քան 7,700 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։ Վերջին տարիներին Հաբիթաթ  Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ  Արմենիան նախաձեռնում է լայնածավալ կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։ Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրաքանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունություն և ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։

Ծրագրի մասին՝  Ծրագրի շրջանակներում Հաբիթաթ Արմենիան ստեղծել է «Նորոգի ռեսուրսային կենտրոն» սոցիալական ձեռնարկությունը, որտեղ ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքները կարող են մատչելի գներով ձեռք բերել կահույք, շինանյութեր և կենցաղային տեխնիկա: Բացի այդ, բնակարանային ապահովման ծառայությունների միջոցով մարդիկ կստանան հիմնական գիտելիքներ բնակարանային պայմանների  բարելավման և էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ: Կենտրոնը հիմնել է ատաղծագործության ուսուցողական արհեստանոց-ստուդիա, որտեղ հանրությունից  ընդունվում են կահույքի վերակառուցման և վերանորոգման պատվերներ, ինչպես նաև կամավորները կարող են ձեռք բերել նոր հմտություններ և տեխնիկական խորհուրդներ կահույքի վերակառուցման և վերազինման վերաբերյալ, ինչը կօգնի նրանց ապագայում  նոր հնարավորություններ ձեռք բերել աշխատաշուկայում:


Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent