1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը հայտարարում է մրցույթ «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» (ԲԲՇԷԱԲ) ծրագրի շրջանակում՝ անցկացնելու բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) էներգաարդյունավետության և էներգախնայողության վերաբերյալ դասընթացներ ԲԲՇ բնակիչների և համատիրության ներկայացուցիչների համար՝ համաձայն Տեխնիկական առաջադրանքի՝ ներկայացված Հավելված 1-ում:

Ձեր առաջարկը պատրաստելու համար խնդրում ենք առաջնորդվել Հավելված 2-ում (Տեխնիկական և ֆինանսական առաջարկ) ներկայացված ձևաչափով:


Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ-ի մայիսի 10-ը՝ ժամը 17:00: Հայտերի գնահատմանը կտրվի մինչև յոթ օր ժամանակ, որից հետո հաղթող ճանաչված կազմակերպությունը կհրավիրվի ծանոթանալու պայմանագրի պայմաններին:

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել կազմակերպության կողմից կնքված ծրարով Հաբիթաթ ֆոր Հյումռնիթի Արմենիայի գրասենյակ՝ Երևան, Հանրապետության 85ա, բն.9 հեռ.՝ (+374 10) 58 71 88):


ԲԲՇԷԱԲ ծրագիրը Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով իրականացվող բազմաթիվ աջակցման ծրագրերից մեկն է: 1992 թվականից, ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝  Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաև ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով:

Տեխնիկական առաջադրանքի նկարագրություն

Տեխնիկական և ֆինանսական առաջարկ

Գնառաջարկ

 

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent