1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

      

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամը, «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակում, հայտարարում է մրցույթ.
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում հինգ բազմաբնակարան շենքերի (Ջերմուկի խճուղի 14, Մելիքյան 1, Շահումյան 2, Շահումյան 4, Շահումյան 99) տանիքների վերանորոգում և էներգաարդյունավետության բարելավման միջոցառումների իրականացման և մեկ բազմաբնակարան շենքի (Ջերմուկի խճուղի 51) ձեղնահարկի հատակի ջերմամեկուսացման տեխնիկական հսկողություն: Մրցույթի ծածկագիրը՝ SS/CW-03/2017/AREEM:
Հայտատուները մրցույթի մասնակցության փաստաթղթերը կարող են ձեռք բերել Հաբիթաթ Արմենիայի գրասենյակից (hասցե՝ Երևան, Հանրապետության 85ա, բն. 9, հեռ.՝ (+374)10587188: Մրցույթի փաստաթղթերը ս.թ. հուլիսի 17-ից հասանելի կլինեն նաև www.habitat.am կայքի «Հայտարարություններ» բաժնում:

Մրցութային փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 4-ը՝ ժամը 17:00-ը: Մրցութային փաթեթների բացումը տեղի կունենա հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում:  Դիմորդները կիրազեկվեն հայտերի բացման օրվա և ժամի մասին:  
 

Բաց մրցույթի հրավեր

Առաջադրանքի տեխնիկական բնութագիր

Ընդհանուր պայմաններ

Ֆիզիկական և իրավաբանական վավերապայմաններ

Տեղեկություն շինարարության տեխնիկական հսկողության իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և այլ տեխնիկական միջոցների առկայության մասին

Ոլորտի մասնագետները և որակավորված աշխատակիցների թիվը

Շինարարության տեխնիկական հսկողության փորձը

Ֆինանսական հաշվետվություն

Հայտարարություն բաց ընթացակարգի հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին

Տեխնիկական հսկողության պլան

Հայտերի վավերականության ստուգման աղյուսակ

Մրցույթի մասնակիցների գնահատման աղյուսակ

Նախագծային փաստաթղթեր

Գնառաջարկ

Ծավալաթերթ-նախահաշիվ, Թորոսյան 11-19

Տեխնիկական նկարագրեր, Վայք

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent