«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամը, «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակում, հայտարարում է մրցույթ.
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ինը բազմաբնակարան շենքերի (Թորոսյան փողոց 11-19 շենքեր) տանիքների վերանորոգման և էներգաարդյունավետության բարելավման միջոցառումների իրականացման տեխնիկական հսկողություն: Մրցույթի ծածկագիրը՝ SS/CW-04/2017/AREEM:
Հայտատուները մրցույթին մասնակցության փաստաթղթերը կարող են ձեռք բերել Հաբիթաթ Արմենիայի գրասենյակից (hասցե՝ Երևան, Հանրապետության 85ա, բն. 9, հեռ.՝ (+374)10587188: Մրցույթի փաստաթղթերը ս.թ. հուլիսի 17-ից հասանելի կլինեն նաև www.habitat.am կայքի «Հայտարարություններ» բաժնում:
Մրցութային փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 4-ը՝ ժամը 17:00-ը: Մրցութային փաթեթների բացումը տեղի կունենա հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում: Դիմորդները կիրազեկվեն հայտերի բացման օրվա և ժամի մասին:
Առաջադրանքի տեխնիկական բնութագիր
Ֆիզիկական և իրավաբանական վավերապայմաններ
Ոլորտի մասնագետները և որակավորված աշխատակիցների թիվը
Շինարարության տեխնիկական հսկողության փորձը
Հայտերի վավերականության ստուգման աղյուսակ
Մրցույթի մասնակիցների գնահատման աղյուսակ