Տպել

       


Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում վերահայտարարում է մրցույթ «Վայք քաղաքի երեք և Սպիտակ քաղաքի չորս բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննում» ծառայության մատուցման համար:
Մրցույթի մասնակցության հայտի փաստաթղթերը մասնակիցները կարող են ձեռք բերել Հաբիթաթ Արմենիայի գրասենյակից: Հասցեն՝  Հանրապետության 85ա, բն. 9, Երևան, 0001, Հայաստան, հեռ.՝ (+374 10) 58 71 88: Մրցույթի փաստաթղթերը կարելի է ձեռք բերել նաև Հաբիթաթ Արմենիայի www.habitat.am վեբկայքի «Հայտարարություններ» բաժնից` սեղմելով «Հայտամրցույթ»  բառը:
Մրցութային փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 7-ը՝ ժամը 17:00-ը: Մրցույթի փաթեթների բացումը տեղի կունենա հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում: Դիմորդները կտեղեկացվեն հայտերի բացման օրվա և ժամի մասին: 
 

Բաց մրցույթի հրավեր

Տեխնիկական առաջադրանքի նկարագիր

Ընդհանուր պայմաններ

Ֆիզիկական և իրավաբանական վավերապայմաններ և կարողություններ

Գնառաջարկ