1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

ՊԱՇՏՈՆ՝  Հաշվապահ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ ՝  Լրիվ դրույք
ՍԿԻԶԲ՝   Հնարավորինս շուտ
ԺԱՄԿԵՏ՝   Երկարաժամկետ՝ 3 ամիս փորձաշրջանով
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ՝ Երևան, Հայաստան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Փնտրում ենք հուսալի hաշվապահ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի՝ ReStore Ռեսուրսային Կենտրոնի հաշվապահական հաշվառում (ներառյալ մանրածախ առևտուր) վարելու և այլ ֆինանսական առաջադրանքներ իրականացնելու համար:
ReStore Ռեսուրսային Կենտրոնի հաշվապահը հաշվետու է լինելու ծրագրի ղեկավարին և ֆինանսական և ադմինիստրատիվ ղեկավարին:

Աշխատանքային պարտականություններ՝
-    Հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգում օրական կտրվածքով գրանցել /մուտքագրել ֆինանսական գործարքները և ապահովել հաշվետվությունների ճշգրտությունը,
-    Ժամանակին համապատասխանեցնել հաշվապահական հաշիվները,
-    Վարել ակտիվների/պաշարների հաշվապահական գրքերը,
-    Պատրաստել առցանց բանկային գործարքների համար վճարման հանձնարարականներ և համապատասխանաբար գրանցել դրանք հաշվապահական համակարգում,
-    Պահել կանխիկ գործարքների ճշգրիտ գրանցումները օրական կտրվածքով,
-    Ապահովել բոլոր հաշվապահական փաստաթղթերի կազմման ճշգրտությունը և առկայությունը, պահեստավորումը և պահպանումը,
-    Վարել փաստաթղթավորումը՝ ներքին վերահսկողության ընթացակարգերին համապատասխան;
-    Վերլուծել և ապահովել ապրանքների  մշտական առկայությունը,
-    Կազմել հասույթի վերաբերյալ հաշվետվություններ և վերլուծել դրանք, կատարել հետազոտություն և իրականացնել վերլուծական ուսումնասիրություններ ծախսերի վերլուծության և շահութաբերության վերաբերյալ,
-    Աջակցել գույքագրման գործընթացներին,
-    Պատրաստել հաշվապահական հաշիվների մանրամասն վերլուծություն և համաձայնեցնել վաճառքը, ծախսերը և ապրանքային մնացորդները, պարտավորությունների հաշիվները՝ ըստ գործընկերների,
-    Համակարգել ծրագրային և համակարգային խնդիրները IT մասնագետների և հետ,
-    Աջակցել աուդիտորներին (ներքին և արտաքին),
-    Ապահովել ժամանակին, ճշգրիտ և վավեր համախառը հասույթների ժամանակացույցերի ներկայացումը ղեկավարությանը,
-    Օգնել և աջակցել Ռեսուրսների կենտրոնի անձնակազմին,
-    Պատրաստել ամենամսյա աշխատավարձի հաշվարկները,
-    Հաշվարկել, պատրաստել և փոխանցել բոլոր անհրաժեշտ պետական հարկերը և այլ պարտավորությունները,
-    Իրականացնել կանոնավոր պահեստի / ապրանքների վերահսկողություն;
-    Պատրաստել և ներկայացնել բոլոր անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերը և հաշվետվությունները (շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան հիմունքներով, ինչպես նաև ըստ պահանջի) Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի Ֆինանսական և Ադմինիստրատիվ ղեկավարին, պետական մարմիններին (ներառյալ՝ հարկային տեսչություն),
-    Հետևել Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի սահմանած քաղաքականություններին ու ընթացակարգերին, հաշվապահական հաշվառման ստանդարտներին և նորմերին, ինչպես նաև պահպանել գործող հարկային օրենքները և կանոնները,
-    Կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ,
-    Աշխատել Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի թիմի կազմում՝ հասնելով ռազմավարական նպատակներին, համոզվելով, որ բոլոր գործողությունները համապատասխանում են ընկերության շահերին, քաղաքականությանը և ընթացակարգերին:

Պահանջվող որակավորումներ՝
-    Բարձրագույն կրթություն հաշվապահական կամ ֆինանսական ոլորտում,
-    Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրում և ֆինանսներում
-    Հաշվապահական ծրագրերի լավ իմացություն (1C, հայկական ծրագրեր),
-    Ֆինանսական և հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի իմացություն,
-    ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության գործնական գիտելիքներ,
-    HSBCNet- ի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
-    Վերլուծական և ժամանակի կառավարման հաստատուն հմտություններ,
-    Հատկանշական միջանձնային և հաղորդակցական հմտություններ, ինչպես կազմակերպության ներսում, այդպես էլ կազմակերպությունից դուրս, խմբերի և անհատների հետ, ինչպես նաև Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի աշխատանքը վստահելի և բանավոր կերպով փոխանցելու ունակություն,
-    Անմիջական ղեկավարների, գործընկերների, հաճախորդների, մատակարարների, պետական պաշտոնյաների և այլ անձանց հետ ներդաշնակ աշխատանքային հարաբերություններ հաստատելու և դրանք պահպանելու ունակություն,
-    Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
-    Գերազանց համակարգչային հմտություններ Microsoft Word, Excel, PowerPoint և Outlook- ի օգտագործման մեջ,
-    Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն ,
-    Նվիրվածություն Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա-ի գաղափարախոսությանը, առաքելությանը և աշխատելաոճին:

Ցանկալի որակավորումներ՝
-    IFRS–ի (Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ)  իմացություն,
-    Անգլերենի կամ ռուսերենի պրակտիկ իմացությունը առավելություն է,
-    Աշխատանքային փորձ շինարարական նյութերի և/կամ կահույքի արտադրության ոլորտում,
-    Կամավորների հետ աշխատելու փորձ,
Դիմումի ընթացակարգը՝ շահագրգիռ թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական նամակ, մոտիվացիոն նամակ և 3 երաշխավորագիր նախկին աշխատատեղից  հայերեն լեզվով` Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript -ին: Էլ․փոստի վերնագիր տողում նշեք այն պաշտոնը, որին Դուք դիմում եք: Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:
Հայտերի ընդունման մեկնարկ՝  Դեկտեմբերի 12, 2017թ.
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Դեկտեմբերի 25, 2017թ․(մինչև աշխ. օրվա ավարտ)

Կազմակերպության մասին՝
 Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա Հիմնադրամը Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ ապրելու տեղ։ 2000 թվականից ի վեր Հաբիթաթ  Արմենիայի ջանքերի շնորհիվ ավելի քան 6,000 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ բարելավել են իրենց բնակարանային պայմանները։
Վերջին տարիներին Հաբիթաթ  Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ  Արմենիան նախաձեռնում է կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։
Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրաքանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունություն և ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.habitat.am  կայքէջ:
 

Ծրագրի մասին՝ 
 Ծրագրի շրջանակներում Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա Հիմնադրամը կսկսի գործարկել             ReStore Ռեսուրսային Կենտրոն` նպատակ ունենալով բարելավել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների կենսապայմանները՝ նրանց համար հասանելի դարձնելով ցածրարժեք կահույքի և շինանյութերի` նոր և օգտագործված, նորոգված և վերանորոգված, ձեռքբերումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Համապատասխան մասնագետների  խորհդատության միջոցով ցանկացած շահագրգռված անձ կարող է ստանալ պրակտիկ և տեխնիկական խորհուրդներ շինարարության, վերանորոգման, տան բարելավման և էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ: Ծրագիրը հնարավորություն կընձեռի տարբեր ծագում ունեցող և տարբեր ունակությունների տեր կամավորներին բարելավելու իրենց կարողությունները և ընդլայնելու աշխատաշուկայում իրենց տեղը զբաղեցնելու հնարավորությունները։

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent