1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Առաջին օգնություն տրամադրողները․  անձնվեր արձագանք
Առ հռովմեացիս 14: 1-12; սեպտ. 17, 2017թ.
Պատվելի Ռոբին Ռոդաբաու

Քրիստոնեական կյանքով ապրելը մշտական մարտահրավեր է մեր մշակույթի ստատուս քվոյի համար։ Թվում է, թե շատ մարդիկ համայնքներ են ձևավորում միայն նրանց հետ, ովքեր համաձայն են իրենց կարծիքի կամ իրենց դիրքորոշման հետ։ Արդյունքում մենք դարձել ենք ավելի բևեռացված և միմյանցից կտրված։ Որպես քրիստոնյաներ՝ մենք համայնքում ապրում ենք այնպես, որը մեզ դուրս է մղում մեր հարմարավետության գոտուց, ստիպում, որ լսենք և սովորենք այլ անձանցից, որոնք իրերին այլ տեսանկյունից են նայում կամ այլ փորձառություն ունեն։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ջիջին և ես գնացինք Հայաստան՝ մասնակցելու Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի Գլոբալ Վիլիջի փորձառության։ Այն տարբեր մակարդակներում կյանքի բովը փոխող, զարմանահրաշ փորձառություն էր, որը կուզենայինք պատմել բոլորիդ։  Ես գիտեմ, որ շատերդ ճամփորդում եք ողջ աշխարհով և միգուցե արդեն գիտեք իմ կողմից պատմելիք հայտնություններից մի քանիսը, սակայն կարծում եմ, որ այն ավելի ակնհայտ է աշխատանքային ծառայության ճամփորդության ընթացքում դեպի մի վայր, որը ձեր հարմարավետության գոտուց ձեզ դուրս կտանի։ Երբեմն մարդիկ զարմանում են, թե ինչու պատանիներն ու մեծահասակները պետք է այդքան հեռու ճամփորդեն լավ գործ անելու համար, երբ կարիքն այնքան շատ է հենց իրենց տան մոտ։ Եվ ես հասկանում եմ այդ մտածելակերպը, որովհետև այո՛, տանը մոտիկ կարիքն այնքան շատ է․ հենց այստեղ Elk River CAER կազմակերպությունը  միշտ կամավորների կարիք ունի դասավորելու իր սննդի դարակները, «Ճաշ անիվների վրա»-ն անընդհատ վարորդների կարիք ունի կարիքի մեջ գնտվող մեր հարևաններին ճաշ հասցնելու համար, «Բաց դռներ երիտասարդների համար» նախաձեռնությունը անընդհատ տեղեկություններ է տեղադրում, թե ինչպես կարելի է նվիրաբերել անհրաժեշտ պարագաները, կա նաև «Հավատքի գործերը» և «Ընտանեկան խոստումը», շների խնամք, ձիերի փրկություն և ……..
Տանը մոտիկ և հեռու գտնվող կարիքները միշտ կլինեն մեզ հետ, և միշտ էլ կարևոր է երկուսին էլ աջակցել։ Դրանցից որևէ մեկին աջակցելը չի վերացնում մյուսին օժանդակելու կարիքը։   
Սակայն իմ կարծիքով հեռու ճամփորդելու հիմնական պատճառն այն է, որ այն քո հարմարավետության գոտուց քեզ դուրս է մղում։ Այն քո աշխարհն ավելի է մեծացնում։ Երբ ճամփորդում եք որպես տուրիստ,  սա կարող է մի փոքր պակաս ակնհայտ լինել, սակայն  երբ ճամփորդում եք ծառայողական/աշխատանքային հարցերով, ձեր հարմարավետության գոտուց դուրս գտնվող այս վայրը դառնում է ձեր փորձառության մեխը։ 
Կա ժամանակի փոփոխություն, կլիման, բարձրությունը, սնունդը, լեզուն, աշխատանքը, մարդիկ, զուգարանները, շոգը կամ ցուրտը, և այս ամենը ստիպում են ձեզ գիտակցել, որ դրանք ձեր հսկողությունից դուրս են։  Եվ դա լավ բան է։  
Երբ ժամանեցինք Գոմք՝ Հայաստանի բարձրադիր վայրերում ապրող և հիմնականում ռուսերեն խոսող փախստականների փոքր գյուղական համայնք, ավտոբուսը, որը մեզ Վայքում գտնվող մեր հյուրանոցից բերում էր կես ժամվա հեռավորությամբ գտնվող համայնք, չկարողացավ հասցնել մեզ մինչև այն տունը, որի վրա պիտի աշխատեինք։  Մենք իջանք և դեռ պետք է քայլեինք անվակոսներով հողի ճանապարհով  դեպի մեր ծրագրում ընդգրկված տունը։ Ճանապարհը սարալանջով իջնում էր ցած, ինչը հեշտ էր, երբ եկանք առավոտյան, իսկ երեկոյան բարձրանում դեպի սարը, որն ավելի դժվար էր ծանր աշխատանքային օրվանից հետո։  Ընդհանուր լեզվի բացակայությունը մեզ այնքան էլ չէր անհանգստացնում։ Մեզ հյուրընկալող Նաիրան և մեր շինարարական աշխատանքների վերադաս Վահրամը խոսում էին անգլերեն, Նաիրան լավ, իսկ Վահրամը՝ մի փոքր ավելի քիչ։  Տան սեփականատեր Մարյանը խոսում էր շատ արագ ռուսերեն միախառնված հայերենի հետ,իսկ անգլերեն չէր խոսում։ Սակայն մարմնի լեզվի, նշանների և թարգմանության շնորհիվ շփումը համեմատաբար հեշտ էր։
Երբ աշխատանքը սկսեցինք, ահա այդ ժամանակ էր, որ մեր առօրյա կյանքի իրականության և այդ ամենի միջև եղած մեծ տարբերությունն ի հայտ եկավ։  Մեր ծրագրի շրջանակներում պետք է քանդեինք փայտամածե նախասրահը/պահեստը տան կողքից և կառուցեինք մի նոր սենյակ, որը կբաժանվեր նախամուտքի և լոգասենյակի։  Այնտեղ իր ապրած բոլոր տարիների ընթացքում Մարյանը կոշտուկոպիտ զուգարանից բացի ուրիշ ոչինչ չէր ունեցել, որը և մենք պետք է օգտագործեինք այնտեղ եղած ժամանակ։
Հատվածը քանդելն ընթացավ նորմալ, նույնիսկ առանց պատշաճ գործիքների այն հաջող ընթացավ։  Հաջորդ քայլը ակոսներ փորելն էր բետոնի հիմնակմախքի համար։ Հողը, որը պիտի փորեինք, լիքն էր քարերով, ինչպես ողջ Հայաստանը․ քարերն ամենուր էին։  Մեզ տրված գործիքները երկու թեթև բահ էին այնպիսի շեղբերով, որոնք կարծես թխվածքաբլիթի կիսած թիթեղաման լինեին, մի քանի տափակաշեղբ բահ և երկու բրիչ, որոնց գլխիկներն անընդհատ դուրս էին գալիս կոշտ հողը փորելիս։  Անմիջապես սկսեցին դիտողությունները, և ոչ այնքան բողոքները ։  «Ինչպե՞ս պիտի գործը անենք այս անպատշաճ գործիքներով», «Ինչու՞ մեզ ոչ ոք չէր ասել, մենք ավելի լավ գործիքներ կգնեինք Երևանից, որն ավելի մեծ քաղաք է»։ Տանը աշխատող և պաստառները պատերից քերող ու ծեփ քսող մեր թիմակիցները նույն մտահոգություններն ունեին – տրված գործիքներն ու սարքերը հեռու էին բավարար լինելուց անհրժեշտ գործը կատարելու համար։ 
Սակայն մենք կարողացանք։  Մենք հորատեցինք, քերեցինք և վերջապես փորեցինք ակոսը։ Մենք նոր անցքեր բացեցինք բետոնե բլոկերի վրա, որոնք սխալմամբ առանց դրանց էին պատվիրվել։  Մենք պատրաստեցինք շաղախը անկատար բահերով։  Մենք օգտագործեցինք ձեռքի տակ եղած գործիքները, ինչ որ կար, և կատարեցինք աշխատանքը։ Ավելի դժվար էր և ավելի շատ ժամանակ պահանջվեց, բայց գործն արվեց։   
Հարուստ ամերիկացիների փոխարեն, որոնք գալիս են գլուխ բերելու գործը՝բերելով մեր փողերը, էլեկտրական գործիքները և լայն փորձը, մենք գործածեցինք այն մշակույթին հատուկ գործիքները, որում աշխատում և իրականացնում էինք ծրագիրը։ Այն մեզ համեստ դարձրեց և փոխակերպեց։ 
Նորից ու նորից ինքս ինձ հիշեցնում էի, որ նման ճամփորդության նպատակը ավելի շատ հարաբերություններ կառուցելու,  մեր աչքերը և սրտերը մի նոր կերպով բացելու մեջ է, քան ինձանից ավելի կարիքավոր մեկի համար տուն կառուցելու մեջ։  
Իրոք, և ինձ սա նաև ասել են, եթե մենք միայն ուզում ենք օգնել տներ կառուցել, քան ծախսել ողջ գումարը այնտեղ հասնելու ճամփորդության վրա, ապա մենք պետք է պարզապես ուղարկենք մեր փողը, և տվյալ վայրում գտնվող մարդիկ կարող են դրանով տեղացի բանվորներ վարձել շինարարությունն անելու համար, միգուցե ավելի արդյունավետ և էժան, քան մենք ծախսում ենք տեղ հասնելու համար։   
Իսկ ինչու՞ է այս դասը կարևոր։   Որովհետև ես գիտեմ, որ պետք է մշտապես հարեմ նրան, ինչը նշանակում է լինել Քրիստոսի հետևորդ։ Ես պետք է շարունակաբար  ջանամ, որպեսզի երբ ինչ-որ բան պատահի, երբ որևէ բան պատահի, իմ առաջին արձագանքը քրիստոսանման լինի։ Առանց ջանալու ես ավելի սովորական մարդեւ պես կարձագանքեմ և կդատեմ, կքննադատեմ, սխալներ կփնտրեմ, կմեղադրեմ, իմ գործելաոճերն ավելի լավը կհամարեմ, քան որևէ այլ մեկինը։
Հենց նախորդ երկուշաբթի մենք կիսաիջեցված դրոշներով հիշում էինք այն սարսափելի դեպքերը, որոնք պատահեցին 2001թ․ սեպտեմբերի 11-ին։ Մեզանից շատերը հստակ հիշում են, թե որտեղ էինք մենք և ինչ էինք անում, երբ լսեցինք այդ լուրը։ Նաև հիշում ենք դեպքից հետո եղած օրերը և շաբաթները և թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես էր արձագանքում։  
Այն ժամանակ ծառայություն էի անցկացնում Ռոբինսդեյլում Քրիստոսի միացյալ եկեղեցում և այդ մտագարեցնող օրերին մեր առաջարկած ծառայություններից մեկը փոքր խմբեր ձևավորելն էր՝ արտահայտվելու նպատակով։ Ես հստակ հիշում եմ զարմանքով արված արտահայտությունը շենքերում գտնվող մարդկանց մասին, որոնք փորձում էին դուրս պրծնել, և նրանց մասին, ովքեր օգնում էին մյուսներին ուղղակի դուրս փախչելու փոխարեն։  Մտածում էին՝ տեսնես ի՞նչն է ստիպել նրանց անել դա։
Հետո շարունակվեց․ «Կուզենայի հավատալ, որ ես նման մեկը կլինեմ, սակայն գիտեմ, որ չենք կարող իմանալ, թե ինչ կանենք, մինչև նման պահ չգա, որը մեզանից քայլեր է պահանջում»։   Պետք է ասեմ, որ այնքան էլ համաձայն չեմ։ Ճիշտ է, չենք կարող իմանալ, թե ինչ կանենք, սակայն կարող ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում արձագանքենք ինչպես Քրիստոսը կաներ, այնպես որ եթե մենք հայտնվենք մի իրավիճակում, որտեղ Քրիստոսին հարիր պատասխան է անհրաժեշտ, մենք ավելի հակված կլինենք արձագանքել նման կերպ։
Արդյո՞ք եկեղեցին հենց սրա մասին չէ։ Վայր, որտեղ հավաքվում ենք այլ մարդկանց հետ, որոնցից շատերը մեզ շատ նման են, մյուսներն ավելի պակաս նման, իսկ մի մասն էլ ընդհանրապես մեզ նման չի, և միասին կանոնավոր կերպով կիրառենք Քրիստոսանման առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունը։ Սա քրիստոնեության «առաջին օգնությունն» է՝ էներգիայով լեցուն, մոտիվացված և փոխակերպված՝ մեր կյանքի ցանկացած իրավիճակում անհապաղ գործի անցնելու նպատակով՝  անելու այն, ինչ անհրաժեշտ է և ոչ թե բղավելու և աչքերը փակելու կամ հակառակ կողմը վազելու, կամ էլ ձեռքներս թափ տալու և պարզապես մի կողմ քաշվելու և դիտելու։ 
Այս տարի մեր եկեղեցու թեման է «Անձնվեր արձագանք»։ Ո՞րն է մեր արձագանքը մեզ հանդիպած ցանկացած իրավիճակի համար, և ինչպե՞ս կարող ենք արձագանքել, որպեսզի այն բարեխիղճ լինի։ 
Մենք բոլորս հաշվետու ենք մեկս մյուսին, հենց այս վայրում և մեր համայնքներում ու ամբողջ աշխարհում։ Ի վերջո, հաշվետու ենք աստծուն։ Երբեմն մենք կորցնում ենք այդ հաշվետվողականության զգացողությունը, երբ մեր արձագանքն այնքան էլ քրիստոսանման չէ։
Պողոս առաքյալի ասածը միմյանց չդատելու մասին, կամ տարբերությունները լավ կամ վատ չորակելու, այլ տարբեր ասելու մասին ոչ միայն կարող է օգնել համայնքներին ապրել խաղաղ կամ առնվազն հանդուրժողության մթնոլորտում, այլև դրական մթնոլորտում։ Այն կարող է մեզ սովորեցնել հանդուրժող լինել տարբերությունների հանդեպ, և եթե  հնարավոր է, հարգել այդ տարբերությունները։  Այն օգնում է մեզ հիշել, որ շատ ճանապարհներ կան դեպի աստված, և որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են գտնում իրենց ճանապարհը առ աստված։

Եվ եթե Պողոսին չի հետաքրքում հանդուրժողականությունը կամ տարբերությունների ընդունումը, ապա ոչ այն պատճառով, որ այն կարևոր չի, կամ որ Պողոսի համար նման տարբերությունները նշանակություն չունեն, այլ որ մենք բոլորս մեկ ենք, և միմյանց ու ամեն մեկին ընդունենք, ինչպես Քրիստոսն ընդունեց յուրաքանչյուրին ինչպես կար։ 
Բարի գալուստ դեպի նոր եկեղեցական տարի, որտեղ ձեր կոչումը առաջին օգնություն ցուցաբերելն է՝ բարեխիղճ արձագանքելը որտեղ էլ որ լինեք և երբ էլ որևէ բան պատահի։

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent