1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հաբիթաթ Արմենիան իրականացնում է «Գլոբալ վիլիջ» ծրագիրը, որը կամավորներին հնարավորություն է ընձեռում մասնակցել տների կառուցման և վերանորոգման նպատակով դեպի Հայաստան կարճաժամկետ ուղևորություններին` անմիջականորեն ներգրավվելով կազմակերպության աշխատանքներին: Աշխարհի բոլոր անկյուններից կամավորները միանում են Հաբիթաթի առաքելությանը` բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները: Հաբիթաթ Արմենիայի հետ միասին «Գլոբալ վիլիջ» թիմի անդամները ձեռք ձեռքի տված աշխատում են գործընկեր ընտանիքների և համայնքի անդամների հետ` բարեկարգելով տներ և իրազեկելով անբավարար բնակարանային պայմանների խնդրի, ինչպես նաև թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում Հաբիթաթի` պարզ ու մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերի մասին:
Մինչ օրս Հաբիթաթ Արմենիան հյուրընկալել է ավելի քան 1,050 կամավորների, որոնք նպաստել են բազմաթիվ հայ ընտանիքների կյանքի բարելավմանը:

Հաբիթաթի «Գլոբալ վիլիջ» ծրագրին մասնակցելուց հետո ես գտնում եմ, որ այն ցանկացողներին հնարավորություն է ընձեռում գնալու աշխարհի տարբեր անկյուններ և օգնելու կառուցել պատշաճ և մատչելի կացարաններ կարիքավոր տեղացիների համար: Իմ վերջին ուղևորությունը Տավուշի մարզի Գանձաքար գյուղ «Գլոբալ վիլիջ» ծրագրի հիանալի փորձառության վառ օրինակ է: Աշխատանքը ֆիզիկապես դժվար և երբեմն հոգնեցուցիչ էր:  Տանտերը մեզ հետ քրտնաջան աշխատում էր, իսկ նրա կինը մեզ համար քաղցրավենիքներ և սուրճ էր պատրաստում և մեզ միշտ ողջունում էր ջերմ ժպիտով:
Ես կարծում եմ՝ Հաբիթաթի հետ կամավորությունն ինձ ավելի շատ երջանկություն է պարգևել, քան որևէ այլ բան, որ ես երբևէ արել եմ: Ես նաև հնարավորություն ունեցա ծրագրի ավարտից հետո ևս մի քանի օր մնալ Հայաստանում, ուսումնասիրել այս հրաշալի երկիրը և խորապես  ծանոթանալ նրա մշակույթին: Հայաստանը միշտ յուրահատուկ տեղ կզբաղեցնի իմ սրտում. և ո՞վ գիտե, գուցե մի օր վերադառնամ:»
Ալեն Մանինգ՝ «Գլոբալ վիլիջ»  թիմի անդամ

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent