Տպել

Մորական պապիս տունը՝ Հայաստանը, զարմացրել է ինձ դեռ այն տարիներից ի վեր, երբ ես տակավին երիտասարդ էի: Ինչպիսի՞ն էր այն, ինչպիսի՞ն էր հայ ժողովուրդը, ինչպիսի՞ն էր հայակական խոհանոցը: Կյանքս հագեցած է եղել ճանապարհորդություններով, բազմաթիվ արտասովոր վայրեր եմ այցելել, բայց, Հայաստանը, թվում էր, դուրս է այդ ցանկից: Ես այն պահում էի ապագայում ճանապարհորդելու համար նախատեսածս ցանկում: Հարազատներս հավատում էին, որ պապս լքել էր Հայաստանը դեռ Եղեռնից առաջ: Ես մտածում էի՝ արդյո՞ք դեռևս հարազատներ ունեմ Հայաստանում, բայց կասկածում էի , որ նրանիցից գեթ մեկին ինձ կհաջողվեր գտնել այսքան ժամանակ անց:  Հարազատներիս հնարավոր գոյությունը ինքս ինձ համոզելու  պատճառներից մեկը դարձավ ավելի շուտ այցելելու Հայաստան, քան որևէ այլ վայր, որը ցանկացել եմ այցելել: Համացանցի միջոցով պարզեցի, որ Նյու Ջերսիում Հաբիթաթ ֆոր Հյումենիթին պատրաստվում է գնալ Հայաստան 2015 թվականին: Դա ամառվա սկզբին էր, այնպես, որ իմ կինը նույնպես կարող էր գալ ինձ հետ, և, միգուցե, մենք կկարողանայինք մի քանի օր անցկացնել՝ շրջագայելով Հայաստանում  Հաբիթաթ այցելությունիցս առաջ կամ հետո: Ի վերջո մենք ժամանեցինք Երևան: Ի՜նչ ճամփորդություն էր: Երկիրը, հայ ժողովուրդը զարմանահրաշ էին: Ես պե՛տք է վերադառնայի:  Ես ավելի շատ բան էի ուզում իմանալ այդ երկրի մասին, բայց հասկացա, որ տասնօրյա կամավորական այցը պարզապես բավարար չէր: Ես կրկին դիմեցի համացանցի օգնությանը  և այս անգամ  գտա «Հայկական կամավորական կորպուս» կազմակերպությունը: Ես կապ հաստատեցի նրանց հետ ավելի երկար ժամանակով Հայաստան այցելելու և Հաբիթաթ Արմենիայում կամավորություն անելու համար: Որոշվեց, որ Հայաստան այցս կտևի 60 օր, և այդ ընթացքում շաբաթական 2 օր կամավորական աշխատանք կանեմ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայում:  Հաբիթաթ Արմենիան  շաբաթվա մեջ ամեն օրը չի, որ տներ է կառուցում, բայց նրա առաքելությունը տարածվում է ամբողջ երկրով մեկ ՝ ժողովրդի կանքը բարելավելու համար: Կառուցապատման աշխատանքներ պլանավորելն ու նախապատրաստելն ինքն իրենով արդեն մեծ առաջադրանք է: Իմ այնտեղ եղած ժամանակահատվածում ես բավականաչափ ներդրում եմ ունեցել այդ գոծում: Ես խմբագրում էի ներկայացվող նյութերը, որպեսզի օգտագործված լեզուն միանգամայն հասկանալի լիներ, և խմբագրում էի հատկապես այն նյութերը, որոնք անհարժեշտ էին դրամաշնորհներ շահելու համար և,  որոնք պետք է կարդացվեին բնիկ անգլախոսների կողմից: Խնդիրն այն չէր, որ Հաբիթաթում աշխատողները խնդիր ունեին անգլերենի լեզվի հետ, նրանք շատ լավ և՛ խոսում, և՛ գրում էին, պարզապես բնիկ անգլախոսը կարող էր թեթևակիորեն բարելավել՝ համոզվելու համար, որ ներկայացվող նյութը ամբողջովին  հասկանալի է: Ես, նաև, հանդիպել եմ Հաբիթաթ Արմենիայի գործընկեր ընտանիքներին, ովքեր մոտակա գյուղերի բնակիչներն էին : Ինչպես նաև օգնել եմ գրել բոլոր այն մարդկանց պատմությունները, որոնց Հաբիթաթ Արմենիան աջակցել էր: Եվ հենց սրա շնորհիվ էր, որ կարողացա հայտնվել իրադարձությունների ճիշտ կենտրոնում՝ Հաբիթաթի առաքելությունը լավագույնս հասկանալու համար: Հայստանում 2 ամիս անցկացնելուց հետո ես կախվածություն ձեռք բերեցի այդ երկրից: Հաբիթաթ Արմենիայի նպատակասլաց աշխատակիցների հրաշալի խումբը՝ միավորված գործընկեր ընտանիքներին, ովքեր իսկապես օժանդակ ձեռքի կարիք ունեին՝ բարելավելու իրենց բնակարանային պայմանները, հենց այն էր ինչի կարիքը ես ունեի թոշակառու լինելուս տարիներին: Այս տարի՝ 2017 թ.-ին, ես երկրորդ անգամ այցելեցի Հայաստան, բայց այս անգամ իմ այցը 60 օր տևեց: Կրկին, «Հայկական կամավորական կորպուսի» միջոցով ես վերադարձա Հաբիթաթ Արմենիա: Ըստ էության Հաբիթաթում առաքելությունս չէր փոխվել, քանի որ ես գրեթ, նույն աշխատանքն էի անում, ինչը որ նախորդ տարի, սակայն, այս տարի ես այդ աշխատանքը առավել մեծ պատասխանատվությամբ էի կատարում, քանի որ Հաբիթաթի թիմն արդեն իսկ ծանոթ էր իմ աշխատելաոճին : Այս տարի օգնել եմ դրամաշնորհային առաջարկի և այլ փաստաթղթերի խմբագրման հարցում:  Վերջին 3 տարիներիս կամավորության արդյունքը եղավ իմ լավ ինքնազգացողությունը՝  արժեքավոր գործ արած լինելու զգացումը: Ես կյանք եմ ունեցել: Ես թոշակի եմ անցել գիտնականի հաջողակ կարիերա ունենալուց հետո: Միացյալ Նահանգներում ես ունեի այն ամենը, ինչը  հաջողակ մարդիկ ակնկալում են ունենալ իրենց կյանքում, բայց ես մի որևէ այլ բանի կարիք ունեի՝ հնարավորություն ունենալ իմաստալից կերպով օգնելու  ուրիշներին: Եվ ահա կամավուրությունը ցանկությունս իրագործելու միջոց էր: Հաբիթաթի նպատակն է օգնել համայն աշխարհի մարդկանությանը՝ բարելավելու իրենց բնակարանային պայմանները: Ես օժանդակում եմ  այդ նպատակի իրականցմանը մի երկրում, որը հյուրընկալության խորհրդանիշ է:
Ինչ որ զարմանահրաշ բան կատարվեց ինձ հետ այս ճամփորդությանս ընթացքում: Պապս կարծում էր, որ իր ամբողջ ընտանիքը կոտորվել է Եղեռնի ժամանակ՝  Օսմանյան թուրքերի կողմից: 1950 թ.-ին նա հայտնաբերեց, որ իր եղբայրը փրկվել է, սակայն պապս հեռացավ այս կյանքից մինչ նրանք հնարավորություն կունենային կրկին հանդիպելու: Մենք կորցրինք կապի բոլոր միջոցները Սառը պատերազմի պատճառով: Պապիս սերնդի վերջին ներկայացուցիչը վերջերս մահացավ ՝ թողնելով մի հասցե, որտեղ 1950-ական թ.-ին ենթադրվում էր, որ ապրել էր պապիս եղբայրը: Հաբիթաթ Արմենիայի աշխատակիցներից մեկն ինձ օգնեց գտնել այդ հասցեն: Ինչպիսի՜ բերկրանք էր գտնել իմ զարմուհուն կամ էլ պապիս եղբոր տղային: 100 տարի անց մեր ընտանիքները վերագտան միմյանց:
Անչափ շնորհակալ եմ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիային եվ նրա աշխատակազմին: