Տպել

Ես իմ սրտի մի մեծ կտոր թողեցի հայաստանաբնակ մարդկանց մոտ, քանի որ նրանք ջերմ սիրտ ունեցող, բարի և հյուրընկալ մարդիկ են: Ես նախկինում ղեկավարել եմ 49 Գլոբալ Վիլիջ թիմերի և չեմ կարող բավարար չափով երախտիքս արտահայտել իմ 50-րդ թիմի ղեկավարումն այլ կերպ նշելու վերաբերյալ, քան առաջին անգամ Հայաստանում թիմի առաջնորդ լինելը: Մեզ հնարավորություն ընձեռվեց օգնելու Հաբիթաթի գործընկեր մի ընտանիքի կատարել իրենց համեստ տան երկրորդ հարկի վերջնահարդարումը: Ընտանիքն իրենց առաջին հարկն ամբողջովին տրամադրեց մեզ, և տանտիրուհին, ով դպրոցի ուսուցչուհի էր, դպրոցից հապճեպորեն տուն էր գալիս՝ մեր ճաշի կամ հետկեսօրյա ընդմիջման համար հատուկ ուտեստներ պատրաստելու նպատակով: 
Ոչ միայն հայրն ու դեռահաս որդին էին ներգրավված շինարարության մեջ, այլև գյուղի հարևանները երբեմն աշխատում էին մեզ հետ, ինչպես նաև մեզ մրգեր բերում ճաշի կամ ընդմիջման համար: Գրպաններն ու ձեռքերը սնունդով լի և դեմքին լայն ժպիտով բլրից դեպի մեր շինհրապարակ իջնող գյուղացիներին դիտելը ստիպում էր մեզ համեստ զգալ: Նրանք աշխատում էին մեզ հետ և հյուրասիրում իրենց ծառերի բարիքներից:
Մեզ հրավիրեցին այլ տներ, որտեղ հպարտ տանտերերը մեզ ցույց տվեցին իրենց գանձերը: Գյուղի քահանան ընկերացավ մեզ հետ և մեզ ջերմորեն ընդունեց իր եկեղեցում ու եկավ օրհնելու <<մեր>> Հաբիթաթի տունը: Նա միշտ ներառում էր մեզ իր աղոթքներում և հատուկ օրհնանքներ էր շնորհում ամեն անգամ մեզ հանդիպելիս:
Մշակութային այս փորձառությունը հնարավոր դարձավ Հաբիթաթի հոյակապ անձնակազմի շնորհիվ, ովքեր շատ աշխատեցին մեզ հիանալի փորձառություն պարգևելու և գործերի ընթացքն անթերի դարձնելու համար: Նրանք լավագու՛յնն են:
Իմ և իմ թիմի համար մեծ օրհնություն էր այս ժամանակը Հայաստանում անցկացնելը, երկիր, որի բնակիչները շատ դժվարություններ են տեսել, սակայն լիահույս են մնացել և շատ են աշխատում իրենց երկրի ապագայի համար: Աստված օրհնի իմ նոր հայ ընկերներին, և հուսով եմ, որ շատ շուտով կվերադառնամ մեկ այլ թիմի հետ՝ կողք-կողքի ապրելու և աշխատելու հայերի հետ՝ տներ և հարաբերություններ կառուցելու նպատակով: