Տպել

Դժվար է բառեր գտնել նկարագրելու, թե իսկապես ինչքան հրաշալի էր Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի հետ ունեցած իմ փորձառությունը: Սկզբից մինչև վերջ այս արագ ընթացող, լավ կազմակերպված, մշակութայնորեն բազմազան ծրագիրն ինձ և իմ թիմին անմոռանալի պահեր պարգևեց: Աշխատավայրից մինչև պատմական տեսարժան վայրեր ծրագիրը լավ պլանավորված էր, իսկ անձնակազմի հետ աշխատելն ուղղակի հաճույք էր: Նաիրան, Անդրեն, Գևորգը և Սեդան մեզ շատ լավ հյուրընկալեցին և բնականաբար առաջին իսկ օրից դարձան մեր թիմի մաս: Իմ թիմի ամեն մեծ և փոքր կարիքի համար անմիջապես հոգ էին տանում. մեզ լավ տեղավորեցին, մեր մասին հոգ տարան, և մենք ապահով էինք զգում: Նրանց համբերությունը, օտարերկրացիների թիմի հետ աշխատելու կարողությունը և լեզվական ունակություններն ուղղակի զարմանալի են: Շատ հաճելի էր աշխատել ընտանիքի հետ, և շինարարության վայրում նրանց և նրանց երեխաների ներկայությունից մենք զգում էինք, որ մեր արած աշխատանքը էական է և կատարման արժանի: Հատկապես պետք է հիշատակել ուտելիքի մասին, քանի որ այն եղել է Հաբիթաթում սննդի հետ կապված իմ ունեցած ԼԱՎԱԳՈՒՅՆ փորձառությունը: Տեղում տնական սննդի պատրաստումը և ճաշատեսակների զարմանահրաշ ընտրությունը ոչ միայն մեզ գիրացրեց, այլ դարձավ խոհարարական արվեստի միջոցով Հայաստանի մշակույթին ծանոթանալու յուրօրինակ միջոց: Ընդհանուր առմամբ, մենք բոլորս կարծում ենք, որ սա մեզ համար հրաշալի փորձառություն էր: Որպես թիմի առաջնորդ, ես մեծ պատիվ կհամարեմ վերադառնալ և ապագայում շարունակել իմ աշխատանքը Հաբիթաթի անձնակազմի հետ Հայաստանում `օգնելու վերացնել աղքատ բնակարանային պայմանների խնդիրը այս իրապես զարմանալի մարդկանց հոյակապ երկրում: