Տպել

Փոփոխություն քեզ համար, փոփոխություն կարիքի մեջ գտնվող ընտանիքի համար և ավելի լավ աշխարհ ստեղծելու հնարավորություն
Հիմնականում, այդ ամենը մարդկանցից է:  Այդ ամենը սկսվում է այն ընտանիքից, որին տալիս ես քո ժամանակը, գումարը և եռանդը, իսկ Հայաստանի մարդիկ զմայլելի են:  Նրանք քեզ հետ միասին աշխատում են, մատուցում են ամենահամեղ տնական ճաշատեսակներ, ամեն օր գրկում են քեզ, ուզում են իմանալ քո մասին և իրոք գնահատում են այն ամենը, ինչ դու անում ես նրանց համար:

Երկրորդը մշակույթն է, պատմությունը և Հայաստանի գեղեցիկ ու հին հողը: Երևան քաղաքը աշխույժ ու կառավարելի է և հիանալի վայր է անցկացնելու երկրում գտնվելու քո առաջին և վերջին օրերը: Մեքենայով ամեն օր գնալը Գավառի մոտ գտնվող մեր կառուցապատման վայրը նման չէր գյուղական այլ ճանապարհների: Սևանա լճի երկայնքի սարերով անցնող ոլորապտույտ մայրուղին գունավորված էր վայրի ծաղիկներով, խոշոր և մանր եղջերավոր անասուներին արածացնող հովիվներով և նույնիսկ ծովից վեր խոյացող կրկնակի ծիածանով: Ակնածանքն ու գեղեցկությունն անհնար է նկարագրել:
Հայաստանը նաև հատուկ վայր է հոգևոր մտմտումների համար: Որպես մ. թ. 300թ. քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր` դեպի բազմաթիվ վանքեր կատարած արշավները մտորումների տեղիք էին տալիս, և մեր հանգստյան օրերին Կաթողիկոսանիստ մայր տաճարում կիրակնօրյա պատարագին ներկա լինելը ևս բառերով չես նկարագրի: Տեսնել Արարատ լեռը, ուր ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյան տապանը և այցելել Հայոց եղեռնի հուշարձանը մշակութային ամենավառ փորձառություններից էին:
Իսկ ուտելիքը նշեցի՞: Հայերի համար ուտելիքը հավասար է սիրուն, հետևաբար մեզ հյուրընկալող ընտանիքը մեր թիմին հյուրասիրում էր թարմ օրգանական աղցաններով, ապուրներով, ծիրանով, դեղձով, կեռասով և ձմերուկով,  հավի մսով և կարտոֆիլով, գառան մսով, Սևանից բռնած թարմ ձկով և լավաշով, որը թխված էր թոնիրում:  Իսկ օրը երկու անգամ թարմ խմորեղենով տանտերերի կամ հարևանների կողմից հյուրասիրվող սուրճը հաճելի հյուրասիրություն էին, քանի որ մենք աշխատում էինք վերանորոգելու իրենց տունը:
Եվ վերջապես, Հայաստանում մեր “Գլոբալ Վիլիջի” անձնակազմը այնքան արհեստավարժ և եռանդուն էր, որ ես շատ ապահով, ներշնչված ու ինքնավստահ էի զգում իմ ժամանման պահից ի վեր: ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած մեր կամավորները շատ արդյունավետ և բեղմնավոր էին մեր աշխատանքային գործունեության մեջ: Մեր հայկական “Գլոբալ Վիլիջի” անձնակազմը մնում էր մեզ հետ հյուրանոցում և աշխատանքի ընթացքում և շրջագայությունների ժամանակ հանդես էին գալիս որպես թարգմանիչներ, օգնականներ և դարձան մեր կամավորական ընտանիքի մի մասը: Նրանց նվիրումը հայկական ծրագրի հաջողությանը գովելի է, և նրանք բարձր ստանդարտ են սահմանում “Գլոբալ Վիլիջի” անձնակազմի համար ողջ աշխարհում:
Այժմ, երբ ես նայում եմ հայելուն,կարող եմ ասել. <<Այո, ես այլ մարդու եմ տեսնում>>: