1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան իրականացնում է Գլոբալ Վիլիջ ծրագիրը, որը կամավորներին հնարավորություն է ընձեռում մասնակցել տների կառուցման և վերանորոգման նպատակով դեպի Հայաստան կարճաժամկետ ուղևորությունների` ամիջականորեն ներգրավելով Հաբիթաթի աշխատանքներին: Աշխարհի բոլոր անկյուններից կամավորները միանում են Հաբիթաթի առաքելությանը` բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները: Հաբիթաթ Արմենիային հետ միասին Գլոբալ Վիլիջ թիմի անդամները ձեռք-ձեռքի  աշխատում են գործընկեր ընտանիքների և համայնքի անդամների հետ` բարեկարգելով տներ և և իրազեկելով անբավարար բնակարանային  պայմանների խնդրի  և Հայաստանում և ամբողջ աշխարհում Հաբիթաթի`պարզ ու մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերի մասին: Որպես գործընկերներ` թիմի անդամներն օգնում են կառուցելու սիրո, կացարանների, համայնքների և հույսի համաշխարհային ավան:

Փոխեք պարզ և մատչելի բնակարանային պայմանների կարիք ունեցող ընտանիքների կյանքը. միացեք Գլոբալ Վիլիջ ծրագրի բնակարանաշինական ուղևորությանը, անմիջականորեն ներգրավվեք Հաբիթաթ Արմենիայի աշխատանքներին և ձեռք-ձեռքի կառուցեք կարիքավոր ընտանիքի հետ:

 

Կամավորի մեջբերում.

§Չափազանց հատկանշական էին ուղևորությունները դեպի Սևանա լիճ և վանքեր, ճաշերը, հայկական պարերը, աշխատանքները շինարարական հրապարակում, երեկույթը հրաժեշտի արցունքները մեր աչքերին, այն ժամանակը, երբ թիմը դարձավ թիմ` ճանաչելով միմյանց, աշխատելով գործընկեր ընտանիքի հետ և փորձելով ամեն կերպ շփվել: Ֆանտաստիկ և անմոռանալի փորձություն էր, որի ընթացքում շատ նոր ընկերներ ձեռք բերեցինք¦:

 

Գլոբալ Վիլիջ կամավորական խմբեր, 2018 թ. ժամանակացույց

Ինչպես միանալ Գլոբալ Վիլիջ ուղևորությանը դեպի Հայաստան

 

 

 

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent