Տպել

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հաստատել են համագործակցություն, որի նպատակն է  բարելավել ծայրահեղ անբարենպաստ բնակարանային պայմաններում ապրող  ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կացարանները: Համագործակցության շրջանակում Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան հյուրընկալել է ևս մեկ  Գլոբալ Վիլիջ միջազգային կամավորական թիմի: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած կամավորները շուրջ մեկ շաբաթ  է՝ աշխատում են Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում՝ իրականացնելով վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ համայնքի բնակիչ Սերգո Թահիրյանի տանը: Վորլդ Վիժն Հայաստանը տրամադրել է վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութերը:
Թահիրյանները դեռևս վաղուց էին փափագում ապրել բարվոք պայմաններում: Միջոցների սղության և մի շարք առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէին սեփական ուժերով հոգալ վերանորոգման ծախսերը: Բազմանդամ ընտանիքի  գերխնդիրը հանապազօրյա հացը վաստակելն է:  Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերի շնորհիվ ընտանիքի վաղեմի երազանքը շուտով իրականություն կդառնա: Նվիրյալ կամավորների աշխատանքը կարճ ժամանակահատվածում  արդեն իսկ տեսանելի արդյունքներ է գրանցել:
«Մենք կարևորում ենք Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությունը և հույս ունենք ապագայում ընդլայնել համագործակցության շրջանակը և աջակցել ավելի շատ ընտանքիների, որոնք ի զորու չեն սեփական միջոցներով փոխել իրենց կեսնապայմանները: Նախաձեռնությունը նաև կնպաստի  Հայաստանի գյուղական համայնքներում կամավորության մշակույթի զարգացմանը»,-նշեց Նաիրա Աբրահամյանը՝ «Գլոբալ Վիլիջ» ծրագրի և հանրության հետ կապերի համակարգողը: 
«Սա ՎՎՀ Ճամբարակի տարածքային ծրագրի և Հաբիթաթ Արմենիայի համագործակցության երկրորդ հաջողված փորձն է, որի արդյունքում մասնակի վերնորոգվել է Դպրաբակում ապրող ընտանիքի բնակարանը, որոնք սեփական միջոցներով չէին կարողանում կատարել վերանորոգման աշխատանքները։ Ուրախ ենք շարունակել այս արդյունավետ նախաձեռնությունը, որը փոփոխություն է բերում երեխաների կյանքում», - նշեց Վարազդատ Սարգսյանը՝ ՎՎՀ Գեղարքունիք մարզի զարգացման ծրագրերի ղեկավարը։
Համատեղ նախաձեռնության մեկնարկն ազդարարելու և Թահիրյանների տան շինարարական աշխատանքներն ավարտելու կապակցությամբ Հաբիթաթ Արմենիան Հայ Առաքելական եկեղեցու գլխավորությամբ կազմակերպել էր տնօրհնեքի արարողություն, որն էլ իրականացվեց Գեղարքունիքի թեմի Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի կողմից:
Նախաձեռնության արդյունքում ավելի վաղ բարեկարգվել է մեկ տուն՝ Թթուջուր համայնքում, և ապագայում նախատեսվում է աջակցել մարզում բնակվող ևս երկու խոցելի ընտանքիների: 


«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը (Հաբիթաթ Արմենիա) Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերշնեշնլի  ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիﬓված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։ 2000 թվականից ի վեր, Հաբիթաթ Արﬔնիայի ջանքերի շնորհիվ, շուրջ 8,000 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։ Վերջին տարիներին Հաբիթաթ Արﬔնիան ﬔծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխուﬓերի իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարﬕնների, ինչպես նաև ﬕջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ Արﬔնիան նախաձեռնում է լայնածավալ, կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։ Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրաքանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության ﬕջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունություն և ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։ Ապաստան շնորհելով՝ ﬔնք հզորացնում ենք։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.habitat.am կայք:


Վորլդ Վիժն Հայաստանի մասին
Վորլդ Վիժնը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը: Վորլդ Վիժնը ծառայում է բոլորին անկախ սեռից, կրոնական, ռասսայական և ազգային պատկանելիությունից:
Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 25 տարի առաջ` 1 մլն. դոլարի անհապաղ օգնություն տրամադրելով 1988թ. աղետալի երկրաշարժից տուժածներին:
Հետագա տարիների ընթացքում Վորլդ Վիժնի ծրագրերն ուղղված են եղել ոչ միայն աղետի հետեւանքների վերացմանը, այլեւ նպատակ ունեն բարեփոխել համայնքների կյանքը:
Վորլդ Վիժնն աշխատում է Հայաստանի 6 մարզերի 190 համայնքներում` աջակցելով 33 000 երեխայի եւ նրանց ընտանիքներին: Կազմակերպությունն իրականացնում է շահերի պաշտպանության, առողջապահության, տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության և հոգևոր զարգացման ծրագրեր: