1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

   

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից

 

Եվրամիության Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրականացվող ծրագրերի հաղորդակցության մասնագետները 2016 թ.-ի մարտի 16-17-ին մասնակցել են Կիևում կազմակերպված վերապատրաստման դասընթացին: Վերջինիս ներկա են եղել հաղորդակցության մոտ 40 մասնագետներ Արևելյան գործընկերության 5 երկրների  (Հայաստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան) 19 քաղաքներից՝ քննարկելու արդյունավետ ուղիներ` ինչպես հաջողությամբ կազմակերպել հաղորդակցությունը, հանրության տարբեր խմբերին ներկայացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերի արդյունքները: Հայաստանը ներկայացնում էին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի, ինչպես նաև Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների ներկայացուցիչները: 

Ներկայում նշված երկրներում Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվում են զանազան ծրագրեր` ուղղված քաղաքներում էներգախնայողությանը, այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծմանը և օգտագործմանը: Ըստ Եվրամիության պահանջի՝ ծրագրի իրականացումը կարող է համարվել հաջողված, եթե քաղաքների բնակչության առնվազն 70%-ը տեղեկացված է դրա մասին: 

Դասընթացին մասնակից բոլոր քաղաքները ստորագրել են Քաղաքապետերի դաշնագիրը և իրականացնում են Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլաններ: 

 

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent