1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Համագործակցության թիրախն է պատշաճ կացարանը, հողի և հիմնական ծառայությունների հարցերը
Ատլանտա (24-ը սեպտեմբերի, 2014թ․) — Ընդունելով պատշաճ կացարանի առկայությունը որպես աղքատության վերացման էական գործոն՝ Միացյալ ազգերի Մարդկային բնակավայրերի ծրագիրը (ՄԱԿ-Հաբիթաթ) և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթըրնեշնլը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ խթանելու բնակարանային խնդիրների լուծումը ողջ աշխարհում շահերի պաշտպանության, ներգրավման և իրազեկության բարձրացման միջոցով։
ՄԱԿ-Հաբիթաթ-ը և Հաբիթաթ ֆոր Հյումենիթին կանդրադառնան ուրբանիզացիայի խնդիրներին և կնպաստեն սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական առումներով կայուն քաղաքներին և մարդկային բնակավայրերին՝ աղքատներին ուղղված, գենդերային հարցերը հաշվի առնող լուծումների միջոցով, որոնք ընդլայնում են հողի մատչելիությունը և դրա տիրապետման անվտանգությունը, պատշաճ կացարան ունենալը և հիմնական ծառայությունները, ներառյալ շրջակա տարածքի բարեկարգումը։ Կազմակերպությունները նաև կհամագործակցեն աղետների արձագանքման և ռիսկերի նվազեցման ժամանակ բնակարանային կարիքների ոլորտում։
«Ամեն կազմակերպության փորձառությունից ելնելով՝ մենք կբազմապատկենք մեր դրական ազդեցությունը համաշխարհային բնակարանային խնդրի և մարդկային բնակավայրերի ոլորտում»,-ասաց  Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթըրնեշնլի գործադիր տնօրեն Ջոնաթան Ռեքֆորդը։ «Մենք սիրով ֆորմալացնում ենք մեր ամուր գործընկերությունը ՄԱԿ-Հաբիթաթի հետ և միակցում մեր համատեղ հետաքրքությունը առողջ մարդկային բնակավայրերի և կայուն քաղաքաշինության հարցում՝ ստեղծելու հնարավորություն մի այնպիսի աշխարհի գոյության համար, որտեղ ամեն ոք պատշաճ կացարան ունի»։
Որպես նոր հուշագրի մաս, երկու կազմակերպությունները նաև համագործակցության ուղիներ կփնտրեն Հետնախորշերի մասնակցային բարեկարգման ծրագրում․ Աֆրիկայում, Կարիբյան և Խաղաղ օվկիանոսի ավազաններում գործող նախաձեռնություն, որի նպատակն է բարելավել քաղաքային աղքատների կացարանային խնդիրները։ Որպես Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչ Համաշխարհային քաղաքային արշավում, որը համերաշխության ձևավորման և շահերի պաշտպանության հարթակ է Նոր քաղաքային օրակարգի համար, Հաբիթաթ ֆոր Հյումենիթին սերտորեն համագործակցել է ՄԱԿ-Հաբիթաթի հետ ՄԱԿ-ի կողմից 1978թ․ ծրագրի ստեղծումից ի վեր։ Ավելին, Հաբիթաթ ֆոր Հյումենիթին և ՄԱԿ-Հաբիթաթը հնարավոր է միասին հովանավորեն և համակարգեն հավելյալ համաշխարհային և տարածաշրջանային  բնակարանային ֆորումներ՝ առաջ մղելու գիտելիքների փոխանակումը բնակարանային փորձառության և նորարարությունների ոլորտում։
Նոր համաձայնագրի առաջնահերթությունները համընկնում են այն թեմաների հետ, որոնք առաջ եկան 2016թ․ ՄԱԿ-ի Բնակարանների և կայուն քաղաքային զարգացման (Հաբիթաթ III) համաժողովի Նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում։
«Հաշվի առնելով այն կենսական դերը, որը կացարանն ունի կայուն քաղաքներում և մարդկային բնակավայրերում, բնակարանային հարցերը, ներառյալ դրանց տիրապետելու անվտանգությունը և հիմնական ծառայությունների մատչելիությունը, պետք է շարունակաբար Հաբիթաթի թիրախը հանդիսանան, եթե այդ շրջադարձային կետը կվերացնի աղքատությունն ամբողջ աշխարհում», ասաց Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթըրնեշնլի միջազգային կապերի և ծրագրերի գծով տնօրեն Ջեյն Կատցը։ «Մենք ոգևորված ենք Հաբիթաթ III-ին միտված նախապատրաստություններին մեր ներգրավումը և ակտիվ մասնակցությունը խորացնելու հնարավորությունից և հավաստիացնում ենք, ընդլայնելով թիրախը և ներառելով կայուն քաղաքները, որ բնակարանային հարցերը և հիմնական ծառայություններն առաջնահերթություն են»։

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent