1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Երևան, 29-ը սեպտեմբերի 2014թ.։ Այսօր Կոնգրես հյուրանոցում Հաբիթաթ Արմենիան հանդիպում կազմակերպեց բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի տեղացի մասնագետների, շահագրգիռ կողմերի, ինչպես նաև Վիշեգրադ հիմնադրամի հետ համագործակցող երկրների մասնագետների միջև, ներառյալ մասնագետներ Լեհաստանից, Հունգարիայից, Սլովակիայից, Չեխիայից և Ուկրաինայից՝ ներկայացնելու քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությամբ համատիրությունների կառավարումը կազմակերպելու լավագույն տարբերակների իրենց փորձը, ինչպես նաև քննարկելու և ներկայացնելու իրավիճակը Հայաստանում։ 
Տարածաշրջանային համաժողովի օրակարգը ներառում է գիտելիքահեն քաղաքացիական հարթակի ստեղծում, որը հիմնված կլինի Վիշեգրադ երկրների և Ուկրաինայի փորձի վրա, ինչպես նաև առաջարկների ներկայացում Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման օրենսդրության և հանրային քաղաքականության բարելավման վերաբերյալ։
«Վիշեգրադ երկրներում համատիրությունների ավելի լավ կառավարման միջոցով քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ քաղված փորձը կնպաստի Հայաստանում համատիրությունների ավելի արդյունավետ գործունեությանը։ Ուկրաինայից երկու գործընկերոջ ներգրավումը ճանապարհ կհարթի տարածաշրջանային գործընկերության համար․ երկու երկրները սկսեցին մշակել իրենց բնակարանային ապահովման քաղաքականությունը նմանատիպ պայմաններում»,-ասաց Հաթիթաթ Հյումենիթի Արմենիայի ծրագրի ղեկավար Կարինե Մայիլյանը։
«Համաժողովը հայ մասնագետներին հնարավորություն է տալիս ներկայացնել ոլորտում առկա խնդիրները և իրենց փորձը այլ երկրների բնակարանային քաղաքականության և բարեփոխումների նշանավոր մասնագետներին։ Սրանք այն երկրներն են, որոնք գտել են բնակֆոնդի արդյունավետ կառավարման բանաձևը՝ միաժամանակ հաղթահարելով ոլորտում ներդրումներ անելու հետ կապված խոչընդոտները»,- ասաց Էներգաարդյունավետության օժանդակության հիմնադրամի (ԷԱՕՀ) էներգաարդյունավետության և բնակարանային ոլորտի մասնագետ Աստղինե Փասոյանը։

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան Միջազգային Վիշեգրադ հիմնադրամի (www.visegradfund.org) աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում համատիրությունների կառավարման գործում քաղաքացիական ներգրավման ամրապնդում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել օրենսդրական և հանրային քաղաքականության ոլորտը Հայաստանում՝ երկրում իրականացնելու համատիրությունների արդյունավետ կառավարում։ Ծրագրի շրջանակներում  Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան համագործակցում է Վիշեգրադ երկրներում և Ուկրաինայում գործող վեց  կազմակերպության հետ։

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent