1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Երևան, 19 հունիսի, 2015 թ.:  Սպիտակ և Վայք քաղաքները` Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի հետ միասին,  Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը սկսելով`  տոնեցին  կայուն էներգիայի շաբաթը: «Խնայենք էներգիան»  և «Վայքն ընտրում  է էներգախնայողությունը»  խորագրերով միջոցառումների շրջանակներում քաղաքները ցույց տվեցին, որ միանում են Եվրամիության նպատակներին և գնում  դեպի ցածր կարբոնային հասարակություն՝ իրենց  համար ընտրելով ապահով, մաքուր և արդյունավետ էներգիան: 

Միջոցառումների հիմնական նպատակն էր Սպիտակի և Վայքի բնակչությանը տեղեկացնել էներգաարդյունավետության և արևային էներգիայի կիրառման հաջողված փորձերի մասին, ինչն էլ հետագայում կնպաստի Սպիտակ և Վայք քաղաքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների  հաջող իրականացմանը՝ Քաղաքապետերի դաշնագրի ներքո:

Էներգախնայողության ոլորտում գործող կազմակերպությունների ցուցահանդեսի միջոցով Սպիտակի և Վայքի բնակչությանը ներկայացվեցին շուկայում առկա էներգախնայող և էներգաարդյունավետ նյութերը (ՀՀ-ում արտադրվող կամ ներկրվող), ինչպես նաև բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող՝ էներգախնայողությանն ու արևային էներգիայի կիրառմանն ուղղված նպատակային վարկերը:

Երիտասարդ ինժեներների ասոցիացիայի աջակցությամբ Սպիտակի մոտ 40 դպրոցականներ գիտելիքներ և տեղեկատվություն  ստացան էներգախնայողության և այլընտրանքային վերականգնվող էներգիայի մասին և միջոռացման շրջանակներում իրենց ստացած գիտելիքները ցույց տվեցիննկարների և ինտելեկտուալ խաղ-մրցույթի միջոցով: Վայքի դպրոցականները ևս մասնակցեցին նկարչական մրցույթի: Լավագույններն արժանացան մրցանակների և պատվոգրերի: 

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը միացել էր Վայքի միջոցառմանը և իր բարձրաճաշակ երաժշտությամբ իսկական տոն պարգևեց Վայքի բնակչությանը և հյուրերին: 

«Խնայենք էներգիան» և «Վայքն ընտրում է էներգախնայողությունը»   խորագրերով միջոցառումներն անցկացվում էին Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի  ներքո, որը Եվրամիության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացնում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը՝ Վայքի ու Սպիտակի քաղաքապետարանների հետ համատեղ:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանի:  

 

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին 

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի ազգային գրասենյակն է Հայաստանում, որի նպատակն է վերացնել անբավարար բնակարանային պայմանները: Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերակառուցմանը և վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը` համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000 թ-ից  ի վեր և մինչ օրս աջակցել է ավելի քան 4000 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկութունների համար այցելեք www.habitat.am:  

 

Եվրամիության մասին 

Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքներն իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ: 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՖՀԱ Ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանին`

Հեռ.՝ (+37410)58-71-88, (+37455)106-205

Էլ. փոստի հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent