1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Երևան, 12 մարտի, 2015 թ.: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համատեղ, Եվրամիության աջակցությամբ  սկսում է 1,700,000 եվրո արժողությամբ ծրագրի իրականացումը՝ ուղղված բազմաբնակարան և հանրային շենքերի էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանը Սպիտակ և Վայք քաղաքաներում: Մարտի 12-ին  հասարակական, միջազգային, պետական, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները հանդիպել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ տեղեկանալու ծրագրի մանրամասներին և համագործակցության հնարավորություններին:
«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում » ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց Կայուն էներգիայի գործողության պլանների:
Ծրագրի շրջանակներում 47 բազմաբնակարան շենքերում (27՝ Սպիտակում, 18՝ Վայքում) և Վայքի մշակույթի տան շենքում կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվեն մոտ 145 արևային մարտկոցներ շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով: Կտեղադրվեն նաև արևային ջրատաքացուցիչներ՝ 65 մ2 չափով և արևային մարտկոցներ՝ 160 մ2 չափով՝ Սպիտակի մանկապարտեզի շենքում էներգիա ստանալու և լողավազանը աշխատեցնելու նպատակով: Կձևավորվեն համայնքային ֆորումներ Սպիտակ և Վայք քաղաքներում՝ բնակիչների և քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ՝ պարբերաբար քննարկելու էներգիայի խնայողության և արդյունավետության հետ կապված խնդիրները և գտնելու կիրառելի լուծումներ իրենց տների, շենքերի, համայնքերի համար:
Ծրագիրն իրականացվում է  Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների հետ համատեղ, որոնք 2014թ. ստորագրել են Քաղաքապետերի դաշնագիրը:
2008 թ . Եվրոպական հանձնաժողովը սկսել է Քաղաքապետերի դաշնագիրը՝ աջակցելու տեղական իշխանություններին իրականացնելու կայուն էներգիայի ծրագրեր: Դաշնագիրը բաց է բոլոր հետաքրքրված քաղաքների համար: Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրած քաղաքները պաշտոնապես պարտավորվում են 20%-ով նվազեցնել CO2-ի արտանետումներն իրենց համայնքներում մինչև 2020 թ.՝ ի դեմս Եվրոպական Միության քաղաքականության՝ իրականացնելով Կայուն էներգիայի գործողության ծրագրեր:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի մասին
Հաբիթաթ ֆոր Հյումենիթին քրիստոնեական, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է վերացնել անբավարար բնակարանային պայմաններն ամբողջ աշխարհում: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի ազգային գրասենյակն է Հայաստանում: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամն իրականացնում է միկրոֆինանսական ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերակառուցմանը և վերանորոգմանը, իրականացնում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր՝ համագործակցելով ֆինանսական կառույցների  հետ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000 թ-ից  ի վեր և մինչ օրս աջակցել է ավելի քան 3500 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկութունների համար այցելեք www.habitat.am: 



 

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent