1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Համաշխարհային ընդհանուր թիվը ներառում է ավելի քան 3500 ընտանիքներ Հայաստանից, որոնք աջակցություն են ստացել Հաբիթաթ Արմենիայի կողմից:

Երևան, 21 Նոյեմբերի 2014 թ – Հաբիթաթ ֆոր Հյումենիթին օգնել է ավելի քան 1 միլիոն ընտանիքների՝ ներկայացնելով 5 միլիոն մարդկանց ավելի քան 70 երկրներում, բարելավել նրանց կենսապայմանները  1976 թ.-ին կազմակերպության հիմնադրումից ի վեր:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթին նպաստել է համաշխարհային ջանքերին՝ պատշաճ կացարանի կարիք ունեցող ավելի շատ ընտանիքներին ձեռք մեկնելու հարցում: 2000 թվականից ի վեր Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան աջակցել է ավելի քան 3500 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցում՝ իրականացնելով բարեկարգումներ և վերանորոգումեր:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան ուրախ է մասնակիցը լինել բնակարանային աղքատության վերացման ջանքերին,- ասաց Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը,- Հաբիթաթ Արմենիայի անձնակազմը և ես շատ ուրախ ենք, որ յուրաքանչյուր տարի մենք միասին օգնում ենք ավելի ու ավելի շատ հայ ընտանիքների ապրելու բարելավված կացարաններում: Այս ընտանիքների երեխաները նույնպես վարում են ավելի առողջ և հարմարավետ կյանք: Դեռ շատ անելիքներ կան, և որպես բնակարանային ոլորտում առաջատար՝ մենք նվիրված ենք հոգ տանելու այն մասին, որ ամեն հայ ընտանիք ունենա ապահով, մատչելի և պատշաճ տուն: Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին և կամավորներին նրանց աջակցության համար, մինչ մենք շարունակում ենք բարելավել մարդկանց կյանքեր Հայաստանում»:

2014 ֆինանսական տարվա ընթացքում Հաբիթաթ ֆոր Հյումենիթին ամբողջ աշխարհում աջակցել է ավելի քան 300.000 ընտանիքների՝ ներառյալ 742 ընտանիքների Հայաստանում, որոնք աջակցություն են ստացել Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի կողմից 2014 ֆին. տարվա ընթացքում տների բարեկարգումների և ծայրահեղ վիճակում գտնվող տների վերանորոգման միջոցով կամ բարելավված պայմաններում ապրելու հնարավորութուն ֆինանսական պրեդուկտների և ծառայությունների միջոցով: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս Հաբիթաթի ունեցած  համաշխարհային  ազդեցության ընդհանուր պատկերը:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի կողմից օժանդակություն ստացած ընտանիքները 2014 ֆինանսական տարվա ընթացքում

ԱՄՆ և Կանադա    10,209
Լատինական Ամերիկա և Կարիբներ     112,436
Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա    98,873
Ասիա և Խաղաղօվկիանոսյան երկրներ    91,756
Համաշխարհային ընդհանուր թիվը 2014 ֆին. տարվա ընթացքում     313,274
 
«Մենք չափազանց ուրախ ենք հասնելու այս անհավատալի բարձունքին և տեսնելու այն դրական ազդեցությունը, որ կայուն կացարանը կարող է ունենալ ընտանիքների կյանքի վրա, - ասաց Ջոնաթան Րեքֆորդը՝ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի գլխավոր տնօրենը,-տան շնորհիվ ընտանիքները առողջության, ֆինանսական ապահովության, կրթության և աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ են ձեռք բերում: Մենք ուզում ենք շարունակել մեր ազդեցությունն այս գործընթացի վրա, որպեսզի միլիոնավոր մարդիկ նույնպես կարողանան պատշաճ և ապահով կացարաններ ունենալ»: 

2014 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հաբիթաթի համաշխարհային առաքելությունը հնարավոր դարձավ ավելի քան 2 միլիոն կամավորների և բազմաթիվ մեծահոգի նվիրատուների ձեռքերի և սրտերի շնորհիվ: Բացի օնությունից, շինհրապարակում կամավորները նաև ծառայել են որպես տեղական խորհրդի անդամներ Հաբիթաթի Վերանորոգման Խանութներում և մատչելի բնակարանների ձեռքբերման շահերի պաշտպանության գործընթացներում:

Հավելյալ տեղեկությունների համար տես Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի 2014 ֆինանսական տարվա հաշվետվությունը՝ «Այս Տան Պատճառով..», որն այժմ հասանելի է հետևյալ հղումով՝ www.habitat.org/support/annual-report/2014.
 

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent