1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Երևան, 29 սեպտեմբերի, 2014: Այսօր Կոնգրես հյուրանոցի դահլիճում են հանդիպել բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի տեղի մասնագետները և շահագրգիռ կողմերը, ինչպես նաև հյուրընկալվել են Վիշեգրադ հիմնադրամի հետ համագործակցող մի քանի երկրների`Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի և Ուկրաինայի ոլորտի մասնագետները՝ ներկայացնելու իրենց ունեցած փորձը՝ լավագույնս կազմակերպելու համատիրությունների կառավարումը քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությամբ, ինչպես նաև քննարկելու հայաստանյան ներկա իրավիճակը:

Տարածաշրջանային համաժողովի օրակարգում է՝ ձևավորել գիտելիքի վրա հիմնված քաղաքացիական հարթակ՝ հիմնվելով Վիշեգադի երկրների և Ուկրաինայի փորձի  վրա և հանդես գալ Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ օրենսդրական և քաղաքականության բարելավման առաջարկություններով:

-Վիշեգրադի երկրներում համատիրությունների առավել լավ կառավարման միջոցով քաղաքացիական հասարակության զարգացման դասերը կնպաստեն Հայաստանում համատիրությունների առավել արդյունավետ գործունեության ծավալմանը: Ուկրաինայից 2 գործընկերների ներգրավումը տարածաշրջանային փոխգործակցության առանձնակի հնարավորություններ կընձեռի. երկու երկրները բնակարանային ապահովման իրենց քաղաքականությունները սկսել են մշակել միանման պայմաններում,-նշում է Կարինե Մաիլյանը, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի Ծրագրերի տնօրենը:

-Այս համաժողովը մեծ հնարավորություն է ընձեռում հայաստանյան փորձագետներին ներկայացնելու ոլորտի խնդիրները և կիսել փորձը այլ երկրների բնակարանային քաղաքականության և բարեփոխումների կարկառուն մասնագետների հետ: Դրանք երկրներ են, որոնք գտել են բազմաբնակարան բնակարանային ֆոնդի արդյունավետ կառավարման բանաձևը՝ միաժամանակ հաղթահարելով ոլորտին ուղղված ներդրումների խոչընդոտները, - նշում է Աստղինե Պասոյանը, էներգաարդյունավետության և բնակարանային ոլորտի փորձագետ, Էներգախնայողության աջակցման հիմնադրամ (ԷԱՀ):

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է Համատիրությունների կառավարմանը քաղաքացիական ներգրավվածության ամրապնդումը Հայաստանում ծրագիրը՝ բարելավելու օրենսդրական և քաղաքական միջավայրը Հայաստանում համատիրությունների արդյունավետ կառավարումը իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան համագործակցում է Վիշեգրադի երկրներում  և Ուկրաինայում գործող վեց կազմակերպությունների հետ:

 

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent