1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հուլիսի 26-ից օգոստոսի 9-ը Հաբիթաթ Արմենիան Գլոբալ Վիլիջ ծրագրի շրջանակներում հյուրընկալեց 2014թ. միջազգային կամավորների երկրորդ թիմին Տավուշի մարզում: Շուրջ երկու շաբաթ է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած կամավորական թիմը մեծ խանդավառությամբ աշխատում է Գոշ գյուղում՝ աջակցելով Ղազարյանների տան պայմանների բարելավմանը:
Տասնամյակներ շարունակ Ղազարյանների ընտանիքն ապրել է վատթար բնակարանային պայմաններում վերանորոգման համար բավարար միջոցներ չունենալու պատճառով: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի հետ համագործակցության շնորհիվ շուտով կիրականանա Ղազարյանների՝ պարզ, պատշաճ և մատչելի բնակարան ունենալու երազանքը:
<<Հաբիթաթ Արմենիան էապես փոխեց մեր կյանքը: Շնորհիվ Հաբիթաթի հետ առաջին համագործակցության մենք այժմ ապրում ենք ապահով տանիքի ներքո: Այս անգամ մեր երջանկությունը կրկնապատկվեց, քանի որ ընդգրկվեցինք նաև Հաբիթաթի կամավորական ծրագրում:  Պարզապես անհավատալի է՝ որքան աշխատանք է կատարվել կամավորների ջանքերով: Այժմ մենք մի ընտանիք ենք դարձել և կարողանում ենք շփվել և միմյանց հասկանալ՝ չնայած լեզվական խոչընդոտին>>, - ասում է Մարետտան՝ մայր Ղազարյանը:
Շինարարական աշխատանքների ավարտն ազդարարվեց Ղազարյանների տան օրհնության արարողությամբ, որն իրականացրեց Իջևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Տերտերյանը:
<<Սա հիանալի փորձառություն էր բոլորիս համար: Ես շատ հուզված եմ և երջանիկ, որ մեր թիմն արեց հնարավորինս այս հրաշալի հայ ընտանիքի կենսապայմանները բարելավելու համար: Ես անչափ ուրախ եմ, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունեցանք ընտանիքի ապագա սերնդի կյանքի որակը փոխելու համար>>, - ասում է Հյու Միտչելլը՝ կամավորական թիմի ղեկավարը:
Միջոցառման ընթացքում Հաբիթաթ Արմենիայի ծրագրերի տնօրեն Կարինե Մաիլյանը ներկաներին պատմեց կազմակերպության գործունեության, ընդհանուր
ծրագրային ուղղությունների, ինչպես նաև հատկանշեց Նոր Հորիզոն վարկային կազմակերպության հետ ստեղծված տարիների համագործակցության մասին, որի շնորհիվ ընտանիքները շարունակում են աջակցություն ստանալ մատչելի բնակարանային վարկերի տեսքով:

 

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent