Տպել

Օրեր առաջ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը հյուրընկալեց 2014 թ. Գլոբալ Վիլիջ ծրագրի միջազգային կամավորների առաջին  թիմին: Շուրջ մեկ շաբաթ է` աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 10 կամավորները ձեռք-ձեռքի աշխատում են Իջևան քաղաքում՝ աջակցելով Փարսադանյանների ընտանքի  բնակարանային պայմանների բարելավմանը: 

Փարսադանայնների բազմանդամ ընտանիքը դեռևս վաղուց է երազում սեփական հարկի տակ ապրելու մասին: Տարիներ շարունակ բնակվել են վթարային շենքում, որտեղ յուրաքանչյուր րոպեն կարող էր լինել ճակատագրական: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի հետ համագործակցության շնորհիվ շուտով կիրականանա նրանց՝ պարզ, պատշաճ և մատչելի բնակարան ունենալու երազանքը:

<<Անչափ շնորհակալ ենք Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա կազմակերպությանն այս նախաձեռնության համար: Կամավորների ջանքերի շնորհիվ հսկայական աշխատանք է կատարվել ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Մեզանից շատ ժամանակ կպահանջվեր աշխատանքները մեր ուժերով կատարելու համա >>,- ասում է Սեդան՝ մայր Փարսադանյանը:

Շինարարական աշխատանքների ավարտը նշվեց Փարսադանյանների տան օրհնության արարողությամբ, որն իրականացրեց Իջևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Սիմոն քահանա Առաքելյանը: 

Միջոցառման ընթացքում ծրագրերի տնօրեն Կարինե Մաիլյանը ներկաներին պատմեց Հաբիթաթ Արմենիա կազմակերպության և Կամուրջ վարկային կազմակերպության միջև ստեղծված տարիների համագործակցության մասին, որի շնորհիվ ընտանիքները շարունակում են աջակցություն ստանալ:

Նաիրա Աբրահամյանը՝ Գլոբալ Վիլիջի և հանրության հոտ կապերի համակարգողը նշեց. <<Գլոբալ Վիլիջ ծրագիրը համախմբում է կամավորների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև Հայաստանից՝ Հաբիթաթի գործընկեր ընտանիքներին ընձեռելով հարմարավետ բնակարաններ ունենալու հնարավորություն: Այն մասնակիցներին տալիս է հնարավորություն ճանապարհորդելու աշխարհով մեկ և ձեռք ձեռքի կառուցելու Հաբիթաթի գործընկեր ընտանիքների հետ, ովքեր կարիք ունեն բարելավելու իրենց բնակարանային պայմանները>>: 

Այս տարի Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը կհյուրընկալի Գլոբալ Վիլիջի կամավորների ևս երեք թիմերի, որոնք կմասնակցեն այլ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: