Տպել

Այսօր՝ հուլիսի 6-ին, Հաբիթաթ Արմենիան «Մեկօրյա շինարարություն» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Ֆլեքս ծրագրի շրջանավարտներին  և այլ երիտասարդներից բաղկացած տեղական կամավորական խմբին: Կամավորները մեկ օրով ներգրավվեցին Իջևան քաղաքում բնակվող Փարսադանյանների տան շինարարական աշխատանքներին: 

 

Փարսադանյանների բազմանդամ ընտանիքը դեռևս վաղուց էր երազում սեփական հարկի տակ ապրելու մասին: Տարիներ շարունակ բնակվել են վթարային շենքում, որտեղ յուրաքանչյուր րոպեն կարող էր լինել ճակատագրական:

 

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի հետ համագործակցության շնորհիվ շուտով կիրականանա նրանց՝ պարզ, պատշաճ և մատչելի բնակարան ունենալու երազանքը: 

 

«Ֆլեքս ծրագրի  շրջանավարտները մոտիվացված են կատարելու կամավորական աշխատանքներ:  Մենք միշտ պատրաստ ենք համագործակցելու նմանատիպ ծրագրերի շրջանակներում և նպաստելու Հայաստանում կամավորական մշակույթի զարգացմանը»,- ասում է  Ֆլեքս ծրագրի շրջանավարտների կորդինատոր Ալեն Շադունցը:

 

Հաբիթաթ Արմենիան շարունակում է «Մեկօրյա շինարարություն» ծրագիրը` կոչ անելով տեղական, միջազգային և կորպորատիվ կազմակերպություններին, ինչպես նաև երիտասարդական խմբերին միանալու Հաբիթաթի առաքելությանը և օգնության ձեռք մեկնելու աղքատ բնակարանային պայմաններում ապրող հայ ընտանիքներին:

 

«Հաբիթաթի «Մեկօրյա շինարարություն» ծրագրի մասնակցությունը հիանալի հնարավորություն է ընձեռում տեղական, միջազգային և կորպորատիվ կազմակերպություններին աջակցելու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ իրականացնելու իրենց` պարզ, պատշաճ և մատչելի բնակարաններ ունալու երազանքը»,-նշում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա կազմակերպության Ռեսուրսների զարգացման ղեկավար ՍեդաԱրզումանյանը: