Հաբիթաթ Արմենիան շարունակում է «Մեկօրյա շինարարություն» ծրագիրը` կոչ անելով տեղական, միջազգային և կորպորատիվ կազմակերպություններին, ինչպես նաև երիտասարդական խմբերին միանալու Հաբիթաթի առաքելությանը և օգնության ձեռք մեկնելու աղքատ բնակարանային պայմաններում ապրող հայ ընտանիքներին: Ձեռք բերված համաձայության արդյունքում Հաբիթաթ Արմենիան «Մեկօրյա շինարարություն» ծրագրի շրջանակներում «ՖԼԵՔՍ շրջանավարտ» կազմակերպության հետ համատեղ հուլիսի 6-ին իրականացնելու է մեկօրյա շինարարություն: Ծրագրի շրջանավարտները ներգրավվելու են Տավուշի մարզի Իջևան քաղաքում բնակվող Փարսադանյանների ընտանիքի տան ներքին հարդարման աշխատանքներին:
Հաբիթաթի Մեկօրյա շինարարություն ծրագրի մասնակցությունը հիանալի հնարավորություն է ընձեռում տեղական, միջազգային և կորպորատիվ կազմակերպություններին աջակցելու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին իրականացնելու իրենց` պարզ, պատշաճ և մատչելի բնակարաններ ունենալու երազանքը: Ձեր թիմի անդամները, անկախ իրենց շինարարական հմտություններից, կարող են միանալ այս նախաձեռնությանը և օգնության ձեռք մեկնել պատշաճ բնակարանային պայմանների կարիք ունեցող ընտանիքներին:
Նոր համագործակցություն «Մեկօրյա շինարարություն» ծրագրի շրջանակներում «ՖԼԵՔՍ շրջանավարտ» կազմակերպության հետ
Հայաստանում կենսապայմանների բարելավում
ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն
Ամբողջական նյութը տես այստեղ
