1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

 

      

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան կիրականացնի «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի բացման պաշտոնական արարողությանը:

Միջոցառումը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը` 14:30–17:00` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տրդատ II սրահում (Ամիրյան 1, 0010 Երևան):

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան, Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համատեղ, Եվրամիության աջակցությամբ  սկսում է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի իրականացումը՝ ուղղված բազմաբնակարան և հանրային շենքերի էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանը Սպիտակ և Վայք քաղաքներում:Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց Կայուն էներգիայի գործողության պլանների:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի նպատակները, հիմնական գործողությունները, ակնկալվող արդյունքերը, ինչպես նաև կնշվեն համագործակցության հնարավորությունները:

ՕՐԱԿԱՐԳ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent