Տպել

Հայաստանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ղեկավար-կամավորների խումբը միացել է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի աշխատակիցներին և Վարդան Գրիգորյանի ընտանիքին՝ մասնակցելով Հաբիթաթի կողմից նախաձեռնած երկօրյա բնակարանաշինական աշխատանքներին:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 2011թ.-ից իրականացնում է “Մեկ օրյա շինարարություն” արշավը, որը կոչ է անում մասնավոր, միջազգային և տեղական կազմակերպություններին և խմբերին` միանալու կամավորական բնակարանաշինական աշխատանքներին և բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսապայմանները` ունենալու պարզ, մատչելի և ապահով բնակվելու պայմաններ` դրանով իսկ փոխելով մարդկանց և համայնքների կյանքը: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը առաջին մասնավոր կազմակերպությունն էր, որը միացավ այս արշավին:
§Հաբիթաթ Արմենիա հիմնադրամն իր աջակցության ծրագրերը իրականացնում է համագործակցության սկզբունքով. համագործակցություն գործընկեր ընտանիքի, կամավորների և կազմակերպությունների հետ: Մասնավոր ընկերությունների ներգրավումը հայ ընտանիքների ապրելակերպի բարելավման գործընթացում շատ էական է և մենք Հաբիթաթում կարևորում ենք այն: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա-ի մասնակցությունը ողջունելի է և հուսով եմ լավ օրինակ կծառայի մյուսների համար:¦,- ասաց Լուիզա Վարդանյանը, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրենը:
Հունիսի 29-30-ը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության 15 անձից բաղկացած կամավորների խումբը շինարարական աշխատանքներ է իրականացնելու Երևանից 120կմ հեռավորության վրա գտնվող Աղավնաձոր գյուղում (Վայոց Ձորի մարզ)՝ օժանդակելու ցածր եկամուտ ունեցող  ևս մեկ հայ ընտանիքի իրականացնել իր երազանքը, այն է՝ ունենալ պարզ և պատշաճ տուն: Երկու օրվա ընթացքում կամավորները իրականացնելու են հատակի երեսպատման և հարթեցման աշխատանքներ:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ղեկավար անձնակազմի համար այսօր հատուկ օր է՝ մենք մեր ձեռքերով օգնում ենք Գրիգորյանների ընտանիքի երազանքի իրականացմանը՝ սեփական հարմարավետ տան կառուցմանը: Մենք ուրախ ենք, որ ոչ միայն արտադրում ենք երջանկության ըմպելիք, այլև նպաստում ենք մեր մարզերի բնակչության երազանքների իրականացմանը:  Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության աշխատակիցների համար Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կամավորական շինարարության ծրագրում մասնակցելը պատիվ և պատասխանատվություն է:  Մեր ընկերությունը միշտ կանգնած է մեր համայնքների կողքին և Կոկա-Կոլա-ի կայուն զարգացման ծրագրերը կրում են շարունակական և բազմապարփակ բնույթ¦,-նշեց Գագիկ Դանիելյանը, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրենը: 
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը բնակարանային ֆինանսավորման ծրագիրը  իրականացնում է 2011թվականից ամբողջ Հայաստանի տարածքում, ինչպես նաև Վայոց Ձորում`  համագործակցելով Կամուրջ ՈւՎԿ-ի հետ: Մինչ օրս տվյալ ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել ավելի քան 1500 ընտանիք Հայաստանի ամբողջ տարածքում` բնակարանների կամ տների անհետաձգելի վերանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղվող վարկերի տրամադրման և տեխնիկական օժանդակության միջոցով: