1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հայաստանում մեկնարկել է ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բնակելի տարածքների էներգաարդյունավետության ծրագրի նախնական գնահատումը


Երևան, 21  նոյեմբեր, 2012:  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշլը համատեղ քննարկում են Եվրոպայում և Եվրասիայում ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բնակելի տարածքների էներգաարդյունավետության ծրագրի իրականացման հնարավորությունները: Ծրագրի նպատակն է գնահատել էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների և տարածաշրջանային էներգետիկ բարեփոխումների միջոցով էներգիայի գների բարձրացման ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների վրա:
Ծրագրի շրջանակներում անցկացվում է նախնական  գնահատում 4 երկրներում, այդ թվում Հայաստանում: Նախնական գնահատման արդյունքում կընտրվեն այն երկու երկրները, որտեղ ծրագիրը առավել մեծ հաջողություն կունենա:
Նախնական գնահատման նպատակով աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման հայկական գործակալություն հայկական առաքելության, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր Հայաստանյան ներկացուցչության,  Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան ներկայացուցչության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Քաղաքաշինության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների և մի շարք այլ կազմակերպությունների հետ:
Հնգօրյա այցի շրջանակներում այսօր աշխատանքային խումբը հանդիպում ունեցավ Վանաձորի քաղաքապետ Արմեն Դարբինյանի հետ:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը Վանաձորի քաղաքապետարանի և Ինեկոբանկ ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է բազմաբնակարան շենքերի վերանորոգման երկամյա ծրագիր, որի  նպատակն է օժանդակել բազմաբնակարան շենքերում բնակվող 200 ընտանիքներին վերանորոգելու շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում տանիքներ, շքամուտքեր, ջրագծեր, կոյուղու համակարգեր, ջերմամեկուսացում, վերելակներ և այլն: 
Համագործակցության արդյունքում Վանաձոր քաղաքում արդեն վերանորոգվել են 2 բազմաբնակարան շենքերի տանիքներ:
Հաբիթաթ Արմենիան նախատեսում է ընդլայնել ծրագիրը`տարածելով այն ՀՀ բոլոր մարզերում:

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent