1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar


Վանաձոր քաղաքում շարունակվում է բազմաբնակարան շենքերի

ընդհանուր տարածքների վերանորոգման ծրագիրը


Երևան, 1 նոյեմբեր, 2012: Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են երկրորդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը Ինեկոբանկ ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է բազմաբնակարան շենքերի վերանորոգման երկամյա ծրագիր, որի  նպատակն է օժանդակել բազմաբնակարան շենքերում բնակվող 200 ընտանիքներին վերանորոգելու շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում տանիքներ, շքամուտքեր, ջրագծեր, կոյուղու համակարգեր, ջերմամեկուսացում, վերելակներ և այլն: 
Դեռևս 2011թ. հուլիս ամսին փորձնական ծրագիրը մեկնարկել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ ևս առկա է բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման հիմնախնդիրը:
Ծրագիրն իրականացվում է Վանաձորի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ, որի արդյունքում վերջինս տրամադրում  է 40% սուբսիդավորում:
Հաբիթաթ Արմենիան նախատեսում է ընդլայնել ծրագիրը`տարածելով այն ՀՀ բոլոր մարզերում:
«Պետք է նշեմ, որ այս ծրագիրը շատ կարևոր և միևնույն ժամանակ շատ բարդ իրականացվող ծրագիր է, քանի որ, ցավոք սրտի, ՀՀ քաղաքացիները կարևորություն չեն տալիս ընդհանուր օգտագործման տարածքների բարելավման խնդիրներին և պատրաստ չեն վճարել այդ խնդիրները վերացնելու համար: Այս առումով մեծ աշխատանքներ պետք է տարվեն ընդհանուր օգտագործման տարածքների բարելավման հարցում  բնակիչների դերի և պատասխանատվության բարձրացման ուղղությամբ: Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի Հայաստանյան գրասենյակը 2011 թվականից իրազեկման աշխատանքներ է տանում այս ուղղությամբ, և այսօր մենք տեսնում ենք արդյունքները: Ես ցանկանում եմ մեր գրասենյակի ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալություն հայտնել Վանաձորի քաղաքապետ պարոն Սամվել Դարբինյանին իր անգնահատելի աջակցության համար, և հուսով եմ, որ մեր այս սերտ համագործակցությունը  նախադրյալ կհանդիսանա ՀՀ այլ քաղաքապետարանների հետ համագործակցելու համար», ասում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի բնակարանաշինության ոլորտի ֆինանսական ղեկավար Կարինե Մայիլյանը:
Ինչպես նշեց Ինեկոբանկի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Գագիկ Արզումանյանը, “Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, ուրախ ենք, որ Ինեկոբանկ ՓԲԸ-ի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համատեղ ջանքերով մեկնարկեցին բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում երկրորդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները: Այս մեկնարկը փաստում է այն մասին, որ մարզերում աճում է ֆինանսական ծառայությունների մասին տեղեկացվածության մակարդակը, և համայնքները պատրաստ են արդյունավետ համագործակցություն ծավալել Բանկի հետ: Հատկանշական է, որ համատեղ օգտագործման տարածքների վերանորոգման հիմնախնդիրն այսօր հաջողությամբ լուծելի է դարձել Ինեկոբանկի կողմից հատուկ այս ծրագրի համար մշակված վարկավորման առավել արդյունավետ ձևաչափի շնորհիվ”: 

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent