1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի միջև կնքվել է 11 մլն. ՀՀ դրամի վարկային պայմանագիր` աջակցելու բազմաբնակարան շենքերում ապրող 200 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին

Երևան, մայիսի 21, 2012: Հետևելով 2011 թվականի հուլիսի 15-ին Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի համագործակցության սկզբունքներին և նպատակներին` 2011 թվականի հուլիսին վերոհիշյալ գործընկերները սկսել են երկամյա համատեղ ծրագիր: Ծրագիրը նպատակաուղղված է բարելավելու բազմաբնակարան շենքերում ապրող ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները:

2012թ. ապրիլի 10-ին կողմերի միջև կնքվեց վարկային պայմանագիր` համաձայն որի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ստանում է 11 000 000 ՀՀ դրամի վարկ բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման և շենքերի ամրացման  համար: Ծրագիրը կիրականացվի  վերանորոգմանը հատկացված վարկային միջոցների շնորհիվ, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին բարելավելու իրենց կենսպայմանները: Ընդհանուր առմամբ, ծրագիրը նպատակ ունի աջակցել 200 ցածր եկամուտ ունեցող ընտանիքների` բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքները բարելավելու միջոցով: Ծրագրի մեկնարկն ազդարարվել է Վանաձորում 2 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներով:

«Մենք ուրախ ենք ողջունելու Ինեկոբանկին որպես մեր նոր գործընկեր և որպես ֆինանսական հաստատություն, որի միջոցով հնարավարություն ունենք աջակցելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին:  Սա փորձնական ծրագիր է, և Հաբիթաթ Արմենիային և Ինեկոբանկի համագործակցությունը ծրագրի շրջանակներում բազմաբնակարանային շենքերի բնակիչների կենսապայմանների բարելավման համար իրականացվող առաջին քայլերն են»,- ասաց Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

«Մենք համոզված ենք, որ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի հետ մեր  համագործակցությունը, ուղղված երկրով մեկ բնակարանային պայմանների բարելավմանը, խոստումնալից սկիզբ են երկարաժամկետ համագործակցության համար: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Ինեկոբանկը այս նախագիծը դիտարկում է որպես փայլուն հնարավորություն ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակը բարելավելու համար»,- ասաց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent