Տպել

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 2500 ընտանիքի է օժանդակել

Երևան (21 հունվարի, 2013թ.):  Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ կազմակերպությունը 2012 ֆինանսական տարվա ընթացքում (2011թ. հուլիսի 1-ից 2012թ. հունիսի 30-ը) ամբողջ աշխարհում աջակցել է ռեկորդային թվով՝ 94,618 ընտանիքի՝ տների կառուցման, վերականգնման և վերանորոգման միջոցով՝ նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշը գերազանցելով 13,000-ով: Սա նշանակում է, որ աշխարհի շուրջ 80 երկրներում, որտեղ գործում է Հաբիթաթը, միջինում յուրաքանչյուր հինգուկես րոպեն մեկ բարելավվել է մեկ ընտանիքի կենսապայմանները:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթին 3,321 ընտանիքի օժանդակել է նաև հաստատելու իր իրավունքները տան կամ հողակտորի նկատմամբ, իսկ 119,068 անձ ՀՖՀ-ի նախաձեռնությամբ ստացել է շինարարության կազմակերպման մասով տեխնիկական օժանդակություն և անցել ֆինանսական անհրաժեշտ գիտելիքների վերաբերյալ դասընթաց:
«Ես այնքան հպարտ եմ, որ անգամ այս տնտեսապես դժվար ժամանակներում Հաբիթաթ ֆոր Հյումենիթին կարողանում է օժանդակել ավելի մեծ թվով ընտանիքների և համայնքների աշխարհում»,- ասում է Ջոնաթան Ռեքֆորդը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը: «Մենք հոգաչափ շնորհակալ ենք մեր բազմաթիվ դոնորների, գործընկերների կամավորների և աջակիցների ներդրումների համար, որոնց շարունակական աջակցության շնորհիվ Հաբիթաթը կարողանում է կառուցել տներ և հույս սերմանել մարդկանց սրտերում:»
2012թ. Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի կողմից կառուցված, վերանորոգված կամ ավարտին հասցված կացարանների թիվը ամբողջ աշխարհում հատեց 600,000-ի սահմանագիծը` հասցնելով բարելավված բնակարանային պայմանների միջոցով օժանդակություն ստացած շահառուների թիվը 3 միլիոնի՝ 1976թ. կազմակերպության գործունեության մեկնարկից ի վեր: 2000թ. ՀՖՀ-ն նշել էր իր կողմից վերակառուցվող 100,000-րդ տան հիմնարկեքը, իսկ արդեն 2011թ. ՀՖՀ-ի կողմից կառուցված, վերանորոգված կամ ավարտին հասցված կացարանների թիվը հատել էր կես միլիոնի նշաձողը:
Լինելով այս գլոբալ առաքելության մաս` Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը շինարարության և վերանորոգման աշխատանքների միջոցով 2012թ. Հայաստանում աջակցել է ռեկորդային թվով՝ 1,451 ընտանիքի՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 1,225-ով: Ի լրումն բնակարանային շինարարության աշխատանքների, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 283 ընտանիքի տրամադրել է շինարարության կազմակերպման մասով տեխնիկական օժանդակություն և խորհրդատվություն, ինչպես նաև այդ ոլորտի վերաբերյալ ֆինանսական դասընթացներ:
2012թ. երկրորդ կիսամյակում Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան դարձել է «Early Recovery», «WASH» (ջրամատակարարում, վարակազրկում և հիգիենա) և «Shelter and NFI» կլաստերների անդամ: ՀՖՀԱ-ն 2012թ. ընդունել է Գլոբալ Վիլիջ ծրագրով Հայաստան ժամանած չորս կամավորական խմբերի:
Ներկայումս Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան իրականացնում է հետևյալ ծրագրերը. Հույս՝ կանանց կողմից ղեկավարվող ընտանիքների համար, Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգում, Բնակարանաշինության միկրոֆինանսավորում՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար և միաժամանակ տրամադրում է բնակարանային խնդիրների վերաբերյալ օժանդակության ծառայություն: Այս բոլոր ծրագրերն իրականացվում են սերտ համագործակցելով միկրոֆինանսավորում տրամադրող գործընկերների՝ «Կամուրջ» ՈՒՎԿ-ի, Ինեկոբանկի, «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ-ի և «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ-ի հետ համատեղ:
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան մոբիլիզացնում է մարդկանց՝ ծառայելու ընտանիքներին տներ ու համայնքներ կառուցելու և հույս սերմանելու միջոցով: Այսօր ես հպարտ եմ, որ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան վերջին 12 տարիների ընթացքում աջակցել է 2,500 ընտանիքի: 2013թ. Հաբիթաթ Արմենիան ծրագրում է օժանդակել շուրջ 1,500 ընտանիքի՝ իր ֆինանսական գործընկերների հետ համագործակցության և բնակարանային ծրագրերի շրջանակն ընդլայնելու միջոցով», - ասում է Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը: