Տպել

Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցեցին են ՀՖՀ Ինթերնեյշնլի համաժողովին

«Ի՞նչ եք Դուք կառուցելու» թեմատիկ համաժողովի նպատակն էր Հաբիթաթի ազգային գրասենյակների ղեկավարներին և աշխատակիցներին օժտել Հաբիթաթի առաքելությունը կատարելու համար անհրաժեշտ հմտություններով

Երևան, 28 մարտի, 2011թ.: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի (ՀՖՀԱ) Ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանը, ի թիվս ԱՄՆ-ից և ամբողջ աշխարհից 2000 այլ մասնակիցների, ներկա գտնվեց Հաբիթաթի ազգային գրասենյակների անձնակազմների համար մարտի 23-ից 25-ը Ատլանտա քաղաքում (ԱՄՆ) կազմակերպվող՝ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի (ՀՖՀ Ինթերնեյշնլ)համաժողովին: Համաժողովն այս տարի անցավ «Ի՞նչ եք Դուք կառուցելու» խորագրի ներքո:

Այս տարի ՀՖՀԱ-ն մասնակցեց համաժողովին, որպեսզի ձեռք բերի լրացուցիչ գիտելիքներ, որոնք կօգնեն առավելագույնի հասցնել կազմակերպության ՝ ավելի մեծ թվով կարիքավոր ընտանիքների ծառայելուն և բնակելի թաղամասերը վերակենդանացնելուն ուղղված ջանքերը:

«Մենք ուրախ էինք մասնակցելու այս տարվա՝ ազգային գրասենյակների համար կազմակերպված համաժողովին և այն հնարավորության համար, որ կարողացանք մեր օտարերկրյա գործընկերների հետ մտքեր փոխանակել ընտանիքների հետ միասին մատչելի բնակարանային պայմանների ստեղծման հնարավորությունների զարգացման շուրջ»,- ասաց ՀՖՀԱ գործադիր տնօրենի ժ/պ Լուիզա Վարդանյանը:  «Այս համաժողովը Հաբիթաթի ազգային գրասենյակներին հնարավորություն է տալիս հանդիպել և մասնակցել անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկություններ տվող աշխատաժողովներին, ինչպես նաև օգտակար կապեր ստեղծել»,- հավելեց տիկին Վարդանյանը:

Ազգային գրասենյակների համար երկու տարին մեկ կազմակերպվող համաժողովներն հյուրընկալում են ոլորտի բանախոսների, իսկ դրանց շրջանակներում անցկացվող աշխատաժողովները մանրամասն անդրադառնում են ազգային գրասենյակների գործունեության բոլոր ասպեկտներին առնչվող խնդիրներին: Համաժողովների ընթացքում տարբեր երկրների գործընկերները բավարար ժամանակ ունեն միմյանց հետ ծանոթանալու և անհրաժեշտ կապեր ստեղծելու համար: ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում այս տարի տեղի ունեցող համաժողովի ընթացքում կանցկացվի 163 աշխատաժողով և տարբեր թեմաներով ելույթ կունենա 75 բանախոս: 

Այս տարի համաժողովում հրավիրված բանախոսներից էին ՀՖՀ Ինթերնեյշնլ կազմակերպության Գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Ռեքֆորդը, Հաբիթաթ Հաիթիի Ազգային տնօրեն Կլոդ Ջյուդին, Նյու Յորք Թայմս թերթում մշտապես աշխատանքներ հրապարակող և հռետոր Մարկուս Բեքինգհեմը, հայտնի դասախոս և հեղինակ Սյուզըն Բեյթսը, ինչպես նաև Ուիլոու Քրիկ համայնքի եկեղեցու ավագ հովիվ և հռետոր Բիլ Հայբըլզը: